ԱՄՆ-ի նախագահական ամենամյա ուղերձի նախօրեին. VOA

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

VOA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին արդեն ինը տարի նախագահում է Կոնգրեսում նախագահների ամենամյա ուղերձների ժամանակ: Եթե Օբամայի տարիներին նա լիովին խրախուսում էր նախագահի օրակարգը, ապա այժմ ամեն առիթով սառը ջուր է լցնում ներկա նախագահի ծրագրերի վրա: «Ոչ մի դոլար չի հատկացվելու պատի կառուցման համար»,- հայտարարում է Փելոսին:

Իր դիրքերից հետ չի կանգնում նաեւ Թրամփը, որը շարունակում է պնդել, որ սահմանային պատն անհրաժեշտ է Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով:

Ու եթե մինչեւ փետրվարի 15-ը Կոնգրեսի հանձնաժողովը չներկայացնի սահմանային անվտանգության մասին երկու կողմերի համար ընդունելի առաջարկ, նորից մասնակիորեն կփակվեն դաշնային հաստատությունները, երբ հանրապետական ու դեմոկրատ կոնգրեսականները շարունակում են հանդես գալ հակադիր դիրքերից:

Նախագահն էլ շարունակում է ակնարկել Կոնգրեսին շրջանցելու եւ, արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո, սահմանային պատի կառուցման մասին հրաման արձակելու իր մտադրության մասին: Եվ հիմա կոնգրեսականները երկու կողմերում ուշի ուշով են հետեւելու նախագահի ամենամյան ուղերձի ամեն մի խոսքին, գնահատական տալու համար նրա կողմից արտասանվող որեւէ ակնարկի:

Ամենամյա ուղերձի ժամանակ մեծ ուշադրության առարկա են դառնալու նաեւ արտաքին հարաբերություններին վերաբերող հարցերը: Հիշեցնենք, որ Սիրիայից ԱՄՆ-ի ուժերը դուրս բերելու ծրագրի մասին Թրամփի հայտարարությունն արժանացել էր նույնիսկ Ազգային անվտանգության տնօրեն Դեն Քոութսի քննադատությանը, որն ասել էր, թե ‘’ծայրահեղական Դաեշը դեռեւս ունի վերակազմավորվելու հնարավորություն եւ դեռեւս ունի հազարավոր զինյալներ Իրաքում ու Սիրիայում’’:

Իսկ երբ նախագահը պատրաստվում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ երկրորդ գագաթաժողովին, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջիա Հասփելը հիշեցնում է, որ ‘’Հյուսիսն ունի այնպիսի հեռահար հրթիռներ արտադրելու մտադրություն, որոնք ի զորու կլինեն հարվածել ԱՄՆ-ի որեւէ տարածքի’’:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա պետք է ասել, որ Թրամփն այստեղ ունի պարծենալու հնարավորություն, երբ միայն անցյալ ամիս այստեղ բացվել է ավելի քան 300 հազար աշխատատեղ, իսկ գործազրկությունը` իջել մինչեւ չորս տոկոսի: