ՎԶԵԲ-ը ձեռնամուխ է լինելու երկրի գործընկերության հնգամյա ռազմավարության ձևակերպմանը

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ փետրվարի 5-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը հանդիսանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ) Հայաստանի կառավարիչը, ընդունել է ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը ռազմավարական գործընկեր է հանդիսանում Հայաստանի համար և արդյունավետ համագործակցությունը Բանկի հետ շարունակում է խորանալ: Փոխվարչապետը կարևորել է մի շարք ուղղություններով ՎԶԵԲ հետ համագործակցությունը մասնավորապես տարբեր ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտի զարգացման, ֆինանսական շուկաների կայացման և ՓՄՁ ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի մասով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մատեո Պատրոնեն նշել է, որ մոտակա ամիսների ընթացքում դիագնոստիկ ուսումնասիրության արդյունքում՝  ՎԶԵԲ-ը ձեռնամուխ է լինելու երկրի գործընկերության հնգամյա ռազմավարության ձևակերպմանը՝ կառավարության ծրագրային առաջնահերթությունների հետ համահունչ և կառավարության հետ ակտիվ երկխոսության միջոցով: Սա լինելու է նաև գարնանը սպասվող ՎԶԵԲ նախագահի Հայաստան այցի օրակարգային հարցերից մեկը: Այս առումով Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ վաղը կառավարության ծրագիրը կներկայացվի Ազգային ժողով և կհրապարակվի, ինչի արդյունքում արդեն ավելի առարկայական քննարկումներ կարող են գնալ կառավարության տեսլականին ՎԶԵԲ ռազմավարությունը մոտարկելու առումով: Փոխվարաչապետը նաև հավելել է, որ կառավարության ծրագիրը հիմնված է ներառական աճի, տնտեսության մրցունակության բարձրացման և արտահանման խթանման վրա:

Զրուցակիցները քննարկել են նաև ՎԶԵԲ աջակցությամբ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանման, պետություն-մասնավոր գործընկերության, տեղական կապիտալի շուկայի զարգացման, պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի սկզբնական տեղաբաշխման գործիքակազմի հետ կապված հարցեր: