Զարմանում եմ՝ ինչո՞ւ հայկական կողմը չի միանում ԱՄՆ պատժամիջոցները շրջանցող մեխանիզմին. իրանագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Փետրվարի վերջին նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան, ու թեև հստակ չէ, թե ի՞նչ օրակարգով է վարչապետն Իրան այցելում, սակայն, իրանագետ Վարդան Ոսկանյանի հավաստմամբ, ՀՀ-Իրան օրակարգում կան կուտակված մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ։

«Հայաստանում իշխանափոխությունից հետո արտաքին հարաբերությունների ոլորտում նկատվում է որոշակի դադար, և դա վերաբերում է նաև Հայաստան-Իրան հարաբերություններին։ Այդ դադարը պետք է հնարավորինս արագ և որակյալ կերպով լրացվի։ Հայաստանի երկրորդ հարևանը, որը մեզ հետ ունի բարեկամական հարաբերություններ, պետք է կարևորվի, քանի որ մեր արտաքին քաղաքական օրակարգում զբաղեցնում է յուրահատուկ տեղ։ ՀՀ-Իրան հարաբերությունների օրակարգում կուտակվել են մի շարք խնդիրներ, որոնք հնարավորինս արագ պետք է լուծումներ ստանան»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց Վարդան Ոսկանյանը՝ թվելով այդ խնդիրներից մի քանիսը։

«Այդ ծրագրերից առաջնայինը Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի և դրան ՀՀ-ի մաս դառնալու հանգամանք է, որի մասին ազդակ եղել է նաև Ռոհանի-Փաշինյան հանդիպման ժամանակ՝ ՄԱԿ-ի հարթակում։ Իրանական կողմը նախագահի շուրթերով այդ ուղերձը հղեց Հայաստանին, և մենք պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք ՀՀ-Իրան հարաբերությունների՝ մեզ համար առաջնային կետերի վրա։ Այս միջանցքի ծրագիրն իրականություն դարձնելու համար ՀՀ-ից շատ բան չի պահանվում՝ ընդամենը կառուցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, ինչը հնարավորություն կտա ոչ միայն մեզ հաղթահարելու տնտեսական դժվարություններն, այլ տարածաշրջանում գերակա դիրք զբաղեցնել մեր հակառակորդների և թշնամիների նկատմամբ»,- ասաց Վարդան Ոսկանյանը՝ որպես հրատապ լուծում պահանջող խնդիր դիտարկելով նաև էներգետիկ համակարգում որոշակի ծրագրերի անհրաժեշտությունը։

Իրանագետի խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել նոր ձևաչափեր՝ Հայաստան-Իրան-Վրաստան, Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազային ոլորտում համագործակցության համար։

«Մյուս կողմից՝ ՀՀ-ն կարող է կարևորագույն դերակատարություն ստանձնել Իրան-ԵՄ հարաբերություններում։ Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ հայկական կողմը որոշակի քայլեր չի ձեռնարկում՝ աշխատելու ԵՄ երկրների հետ և միանալու այդ երկրների ստեղծած՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու մեխանիզմին, որովհետև Իրանի հետ տնտեսական հարաբերությունները չափազանց կարևոր են»,- նկատեց իրանագետը՝ նշելով, որ այս հարցում կան վտանգներ, որոնք նույնիսկ կարող են մարտահրավեր լինել մեր պետության համար։

«Հայաստանում պարոն Բոլթոնի կատարած հայտարարություններն ինչ-որ առումով մարտահրավեր էին մեզ համար, որովհետև մեր տարածքից քննադատվում էր հարևան պետություն, որի հետ մենք ունենք բավական բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ»,- մտահոգություններ հնչեցրեց Ոսկանյանը։

Ամփոփելով խոսքը՝ նա նշեց, որ Իրանի հետ հարաբերություններում պետք է կարողանանք մեր առաջնահերթություններն առանձնացնել։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան