Սամվել Բաբայանը չի բացառել, որ կարող է առաջիկայում քաղաքական հետաքրքրություն ցուցաբերի, բայց բախվել է սահմանադրական խոչընդոտի․ «Ժողովուրդ»

Լուրեր

09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններից չի ցանկանում անմասն մնալ նաև Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Բաբայանը Արցախում իր կողմնակիցների միջոցով փորձում է ձևավորել հանրային կարծիք, թե ինքն է Արցախի նախագահի ամենաճիշտ թեկնածուն:

Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում վերջինիս համար: Սամվել Բաբայանը, անկախ իր կամքից, բախվել է սահմանադրական խոչընդոտի. վերջին 10 տարում նա մշտապես չի բնակվել այնտեղ, այլ գտնվել է ՌԴ-ում:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Բաբայանը չի բացառել, որ կարող է առաջիկայում քաղաքական հետաքրքրություն ցուցաբերի: Բայց այժմ, ըստ Բաբայանի, ինքը ներքաղաքական հետաքրքրություն չունի ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում: «Դեռևս ոչ մի բանի չեմ խառնվելու»,- ասել է նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: