Չհայտարարված այց «Արմավիր» ՔԿՀ․ տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացած ահազանգերի հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ փետրվարի 4-ին այց է իրականացվել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 3 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը:

«Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանի հետ:

Վաղարշակ Ավետիսյանի հետ առանձնազրույցի ընթացքում վերջինս հայտնել է, որ համաձայն չէ իր նկատմամբ կայացված դատավճռի հետ և այդ պատճառով հայտարարել է հացադուլ ու հրաժարվել է սննդից:

Առանձնազրույցի ընթացքում նա նշել է նաև, որ ցանկանում է ստանալ համապատասխան տեսակի սննդամթերք, որը քննարկվել է ՔԿՀ-ի վարչակազմի հետ և ստացել լուծում:

Վերոգրյալից բացի, Վաղարշակ Ավետիսյանը բարձրացրել է նաև պահման պայմանների հարց, որը ևս քննարկվել է ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս հավաստմամբ՝ նշված հարցը հնարավորինս արագ լուծում կստանա:

Ուսումնասիրվել են նաև Վաղարշակ Ավետիսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ բժշկական քարտը: Արձանագրվել է, որ Վաղարշակ Ավետիսյանի բժշկական քարտում նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա են բժշկի կողմից կատարված ամենօրյա գրառումներ: Նրա առողջական վիճակի և դրա նկատմամբ բժշկական վերահսկողության հարցերը քննարկվել են ՔԿՀ-ի բուժանձնակազմի հետ:

Պաշտպանի ներկայացուցիչներին բուժանձնակազմը տրամադրել է պարզաբանումներ այն մասին, որ  ներկայում Վաղարշակ Ավետիսյանի գիտակցությունը պարզ է, հարցերին պատասխանում է ճիշտ և ըստ էության: Դեղորայքային միջամտության անհրաժեշտություն չկա: Պարզաբանվել է նաև, որ Վաղարշակ Ավետիսյանը գտնվում է ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի դինամիկ հսկողության տակ:

Իր վերաբերյալ դատավճռի վերանայման հետ կապված հարց է բարձրացրել 2019 թվականի փետրվարի 1-ից հացադուլի մեջ գտնվող ևս մեկ ազատությունից զրկված անձ: Վերջինիս պարզաբանվել է, որ իր կողմից բարձրացված հարցի լուծումը դուրս է Պաշտպանի լիազորություններից:

2019 թվականի փետրվարի 4-ից հացադուլ հայտարարած մեկ այլ անձ բարձրացրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, ինչպես նաև իր ֆինանսական միջոցների հաշվին և իր նախընտրած բուժհաստատությունում իրեն անհրաժեշտ բժշկական հետազոտությունները կազմակերպելու և բավարար ծավալով բուժում ստանալու հետ կապված հարցեր: Այս առնչությամբ ազատությունից զրկվածը Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել համապատասխան դիմում:

Հացադուլ հայտարարած անձանց պարզաբանվել է առողջության համար սննդից հրաժարվելու բացասական հետևանքները:

Հացադուլ հայտարարած անձանց կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ նաև համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ արդարադատության նախարարություն:

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, ցուցաբերվող բժշկական օգնությանը, Համաներման մասին օրենքի կիրառմանը, ինչպես նաև պատժի հետագա կրելը շարունակելու համար մեկ հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուն:

Նշված հարցերի մի մասի վերաբերյալ Պաշտպանին ներկայացվել են գրավոր դիմում-բողոքներ, իսկ որոշ հարցեր քննարկվել են նաև ՔԿՀ ղեկավարության հետ:

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ: