«Զիբիլիքսի» գործով 11 մեղադրյալի դատավճռի հրապարակումը` ՈՒՂԻՂ

Լուրեր

14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ակնկալվում է, որ քիչ անց՝ 10։00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի հայտնի «Զիբիլիքսի» գործով մեղադրվող 11 անձանց վերաբերյալ դատավճիռներ։

Հիշեցնեմ, որ այս մարդիկ դատարանի առաջ են կանգնել Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի օգտին գումար բաժանելու համար։ Նշեմ, որ բոլոր մեղադրյալներն ընդունել են իրենց մեղքը։ Դատական նախորդ նիստում մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը միջնորդել է 3-ական տարվա ազատազրկման դատապարտել Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանին, ինչպես նաև «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման։ Բացի Հրայր Անտոնյանից և Ստեփան Սահակյանից, այս գործով անցնում են ևս 9 անձինք՝ Երվանդ Բեգլարյան, Արմեն Ազոյան, Աշոտ Գևորգյան, Մինաս Շահինյան, Հովհաննես Գալստյան, Ալեքսան Խաչատրյան, Տարոն Սարգսյան, Սեյրան Բեգլարյան, որոնց դատախազը միջնորդել է դատապարտել նվազագույն աշխատավարձի 250.000-ապատիկի չափով տուգանքի։ Իսկ Հեղինե Փոգրարյանի նկատմամբ միջնորդել է սահմանել փորձաշրջան՝ երեք տարի ժամկետով։ Ինչպես նշեցի, բոլոր մեղադրյալները ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները։

Այս 9 անձանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հայկ Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին` հիշյալ ընտրություններին մասնակցելու և ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:

Հիշեցնեմ, որ Հրայր Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականին մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում Ստեփան Սահակյանի հետ, նախնական համաձայնությամբ իրենց համախոհների օժանդակությամբ ընտրողներին տվել են կաշառք` ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքների` 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված է եղել նաև կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը: Նախընտրական շտաբի աշխատանքներում իրեն աջակցելու նպատակով Հրայր Անտոնյանը դիմել է «ՍԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին։

Վերջիններս համատեղ կազմակերպել և ղեկավարել են նախընտրական շտաբի աշխատանքները: Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից ՀՀԿ-ի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով Հրայր Անտոնյանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես՝ ընտրողներին մեկ քվեի համար որպես կաշառք տալ 10.000 ՀՀ դրամ՝ ընտրություններին նրանց մասնակցությունը և ՀՀԿ-ի օգտին քվեարկելն ապահովելու համար: Այդ, ինչպես նաև նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծված ենթաշտաբերի ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով Հրայր Անտոնյանը ներդրել է 48.417.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև նույն նպատակներով օգտագործելու համար Ստեփան Սահակյանի կողմից 2017 թվականի մայիս ամսվա սկզբին տրամադրված 15.000.000 ՀՀ դրամ գումարը:

«Զիբիլիքսի» գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով, այն վերաբացվեց թավշյա հեղափոխությունից հետո: Երևանի ավագանու 2017 թ մայիսի 14-ի ընտրությունների քարոզչության վերջին օրը «Ելք» դաշինքը իրավապահներին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով Հանրապետական Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ տեղադրված աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ: Ըստ ԵԼՔ-ի՝ մոտ 30-էջանոց այդ նյութերը իրենց մոտ հայտնվել են, երբ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք նետել է աղբամանը: Մոտ 30 էջից բաղկացած այդ նյութերում առկա էին ընտրողների ցուցակներ, մանրամասն նկարագրված էր՝ որտեղ և ինչպես է հարկավոր ընտրողներին գումարը փոխանցել: