Իմ հայրենիքը թշվառ և անտեր չէ այլևս, այլ վեհ ու ուժեղ է, և ինչպես նավը կանվանես, այնպես էլ այն կգնա. Ալեն Սիմոնյանը՝ նոր օրհներգի մասին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջերս շրջանառվող ՀՀ օրհներգը փոխելու թեմային:

«Հետաքրքիր քննարկում ստացվեց օրհներգի վերաբերյալ:

Ամեն բան տեսա` գովեցին քննադատեցին, սպառնացին, օգնեցին, նույնիսկ իմ հաշվին ոմանք փորձեցին ինքնահաստատվել: Եզրակացություններս այս ամենից հետևյալն են.

միանշանակ է, որ գործող օրհներգը չի վայելում հայ մարդկանց առնվազն մեծ մասի համակրանքը և, եթե ոչ այսօր, ապա ապագայում այն փոխվելու է:

Միանշանակ է, որ Շառլ Անզնավուրի և Տիգրան Մանսուրյանի օրհներգի տարբերակները չնայած մեծ համակրանք են վայելում, այնուամենայնիվ, չեն կարող մրցել շարական պարունակող Արամ Խաչատրյանի օրհներգի հետ:


Միանշանակ է, որ Խաչատրյանի օրհներգը որոշ մարդկանց մոտ սովետի ուրվականից վախ և դիմադրություն է առաջացնում:


Փաստ է, որ 2006 թվականին պետությունը որոշել է, որ Խաչատրյանը լավագույն տարբերակն է:

Ի մի բերելով վերը նշվածը և էլի շատ ու շատ բաներ, ուզում եմ հիմա Ձեզ ասել է՛լ ավելի միանշանակ բաներ:
Որոշողը Դուք եք, սիրելի ժողովուրդ, իհարկե, երկրում կան շատ ու շատ ավելի կարևոր խնդիրներ, բայց դրանք միշտ կլինեն: Ես ետ չեմ կանգնելու հանրությանը տարբեր առաջարկներ անելու և լսելու պրակտիկայից, ես չեմ խուսափելու համարձակ, ոչ պոպուլյար լուծումներ առաջարկելուց և չեմ վախեցել և չեմ վախենում անհանդուրժողականությունից և հարվածներից: Ես ունեմ միջանկյալ լուծում այս թեմայի վերաբերյալ, որը շուտով ի կատար կածեմ իմ ուժերով, քանզի հավատում եմ, որ իմ հայրենիքը թշվառ և անտեր չէ այլևս, այլ վեհ ու ուժեղ է, և ինչպես նավը կանվանես, այնպես էլ այն կգնա: Իսկ մինչ այդ, որպես պետական այր, որպես հայ մարդ, ես ոտքի կկանգնեմ և հարգանքով կմոտենամ գործող օրհներգին և գնահատելով հինը կարարեմ նորը, Ձեր հետ միասին:

Հ.Գ. մեկ-մեկ վերնագրից բացի նյութը կարդացեք»