Մահացել է ռեփեր Դեցլը
Մշակույթ
03.02.2019 | 12:01Մահացել է ռեփեր Դեցլ՝ Կիրիլ Տոլմացկին։ Այս մասին Instagram-ի իր էջում գրել է նրա հայրը։
Ռեփերը 35 տարեկան էր։
Նրա համերգային տնօրենի խոսքով՝ Դեցլի ինքնզգացողությունը վատացել է փետրվարի 3-ի գիշերը՝ «Պոշ» ակումբում ելույթից հետո։ Նա հանդերձասենյակում կորցրել է գիտակցությունը։ Շտապօգնության բժիշկները հաստատել են նրա մահը։