Ամփոփվել են ՀՀ Տավուշի մարզի դատախազության գործունեության արդյունքները

Լուրեր

13.08.2026 | 18:21
Երևանի զբոսայգիներից մեկում հրդեհ է բռնկվել
13.08.2026 | 18:10
Վիճաբանություն ԱԺ-ում // Փաշինյանը ԶՈՒ-ում կադրային փոփոխություններ է խոստանում․ ԼՈՒՐԵՐ
13.08.2026 | 17:57
Ձեր տրավման մի փաթաթեք մեր վզին, ուզում ենք անկախ լինել․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 17:51
«Էդ տոնով մի շարունակե՛ք, վերջ տվեք սպառնալիքներին»․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 17:44
Հանցավոր կազմակերպության անդամը 97 անձանցից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13.08.2026 | 17:40
Սուպերհամակարգիչը գնահատել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» չեմպիոնության շանսերը
13.08.2026 | 17:31
COP17-ի կազմակերպման համար Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է լրացուցիչ 2 640 797.5 հազար դրամ
13.08.2026 | 17:24
Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին
13.08.2026 | 17:07
Նիստը կիսատ է մնացել. Նարեկ Կարապետյանը` Էդգար Ղազարյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 17:01
Ալեն Սիմոնյանը` իր նոր պաշտոնի մասին. «Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:56
Էդգար Ղազարյանը հեռացավ ԱԺ-ից, հարցերի հրաժարվեց պատասխանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:51
Դահլիճից դուրս ինչ-որ բան տեղի ունեցավ. Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:44
Վիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:36
Էդգար Ղազարյանի հարցով նիստ կունենանք. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:35
Վեճից հետո ԱԺ նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Տավուշի  մարզի դատախազություն՝ տեղում ամփոփելու 2018թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքները:

Դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այդ նպատակով անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իրավապահ մյուս բոլոր մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնակատարը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչը, քննարկվել և վերլուծվել են մարզի տարածքում հանցավորության ընդհանուր վիճակը և դինամիկան, հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործակցության արդյունավետությունը:

«ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը  ներկայացրել է արձանագրված հանցագործությունների դեպքերով իրականացված հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության,  պետական շահերի, մեղադրանքի պաշտպանության և դատախազությանը վերապահված մյուս լիազորությունների իրականացման հիմնական ցուցանիշներն ու առկա խնդիրները:

2018 թվականի ընթացքում Տավուշի մարզում գրանցվել է հանցագործության 933 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 679-ի դիմաց: Այսինքն հանցագործությունների քանակն աճել է 254 դեպքով կամ 37.4%-ով: Նման ցուցանիշի վրա ազդել են հատկապես ծանր և միջին ծանրության հանցագործությունների առավել զգալի աճը: Հանցավորության ընդհանուր կառուցվածքում ավելացել են հատկապես սեփականության դեմ ուղղված, ինչպես նաև բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների թիվը, նվազել է հասարակական անվտանգության կարգի, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քանակը:

Ինչպես ողջ հանրապետությունում, 2017թ. համեմատ մարզում նվազել է նաև սպանության դեպքերը:

Ընդհանուր առմամբ 2018թ. ընթացքում հարուցված քրեական գործերով և նախապատրաստված նյութերով բացահայտվել է հանցագործության հետևանքով պետությանը պատճառված 430 767 128  ՀՀ դրամի չափով վնաս, որից վերականգնվել է 19 703 682 դրամը: Համեմատության համար նշենք, որ 2017թ. բացահայտված՝ հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել էր 10.725.177 ՀՀ դրամ, կամ 43 անգամ ավելի քիչ:

2018թ. ընթացքում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի նվազում՝ մոտ 20 տոկոսով:

Բացահայտման տեսանկյունից շահեկանորեն առանձացել է հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը: 2018թ. ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 82 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13 դեպքի դիմաց, այսինքն այս ոլորտում բացահայման դեպքերը 2017թ. համեմատությամբ ավելացել են մոտ 6.5 անգամ: Մասնավորապես՝ արձանագրվել է պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով յուրացման կամ վատնման 41 դեպք (2017-ին՝-4),  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու 20 դեպք (5), պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 11 դեպք (0), պաշտոնեական կեղծիքի 8 դեպք (2)և այլն:

Նման ցուցանիշները մեծապես պայմանավորվել են առանձին ոլորտներում, մասնավորապես նախորդող տարիներին գյուղացիներին սերմացու ցորենի և պարարտանյութի մատակարարման պետական ծրագրերի իրականացման, անապահով ընտանիքներին պետության կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացներում տևականորեն գործած սխեմատիկ կոռուպցիոն մեխանիզմների և դրանցում ներգրավված անձանց շրջանակների բացահահայտման ուղղությամբ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից նախորդ տարվա ընթացքում տրված հանձնարարությունների հիման վրա, ողջ հանրապետության տարածքում սկսված ուսումնասիրությունների արդյունքում:

 

Խորհրդակցության ընթացքում անդրադառնալով մարզի տարածքում հանցավորության ընդհանուր շարժընթացին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մտահոգիչ է համարել հատկապես հանցագործությունների աճի ֆոնին դրանց բացահայտման ցուցանիշի որոշակի անկումը՝ կարևորելով հանցագործությունների կանխման և նախականխման ուղղությամբ առավել համակարգված պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը: ՀՀ գլխավոր դատախազն առավել խնդրահարույց է գնահատել հատկապես բնակարանային գողությունների դեպքերի աճի միտումը և դրանց բացահայտման ցածր արդյունքները՝ նշելով, որ այս հանցատեսակի նկատմամբ պայքարը, հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու ապահովումը պետք է դառնա ողջ իրավապահ համակարգի հիմնական առաջնահերթություններից մեկը 2019թ. ընթացքում:

 

ՀՀ գլխավոր դատախազն անհրաժեշտ է համարել ոչ միայն չթուլացնել կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարը, այլ նաև օպերատիվ-հետախուզական գործողություններն ակտիվացնել հատկապես տարածքային զարգացմանն ուղղված պետական այլ ծրագրերի իրականացման, այլ ոլորտներում հանրությանը մատուցվող ծառայություններում հնարավոր նմանատիպ կոռուպցիոն սխեմաների առկայությունն ստուգելու և բացահայտելու ուղղությամբ:

 

Արթուր Դավթյանը թեև դրական է գնահատել նաև Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների դեմ տարվող համակողմանի պայքարի արդյունքները, որոնք քրեաիրավական ոլորտում դրսևորվել են աննախադեպ թվով քրեական գործերով, քրեական հետապնդման ենթարկվող անձանց քանակով, սակայն նշել է, որ առկա արդյունքները չեն կարող լիարժեք գոհացուցիչ լինել: Մարզի դատախազության դատախազներին նա հանձնարարել է գործադրել դատախազական ներգործության բոլոր միջոցները՝ ապօրինի անտառահատման դեպքերով քննվող քրեական գործերով քննության առարկա դարձնելու նման հանցագործությունները անտառների պահպանության գործառույթներով օժտված պաշտոնատար անձանց, իրավապահ մարմինների՝ անտառներից փայտանյութի տեղափոխման ուղիների նկատմամբ հսկողություն համար պատասխանատու ծառայողների հանցակցությամբ կատարված լինելու հնարավորությունը, ինչպես նաև նախաձեռնություն ցուցաբերել պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով քաղաքացիական հայցերի, վարչական տուգանքների ապահովման ուղղությամբ:  Դրված առաջնահերթությունների իրականացման առումով ՀՀ գլխավոր դատախազը արդյունավետության նախապայման է համարել մարզի իրավապահ բոլոր օղակների՝ համակարգված, փոխգործակցված աշխատանքը:

 

Խորհրդակցության ընթացքում Արթուր Դավթյանը, ելնելով ներկայացված 2018թ. ցուցանիշներից,  տվել է մարզի դատախազության արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ հանձնարարություններ»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ: