Աշխարհում տարեկան 90 հազար երեխա մահանում է քաղցկեղից․ ինչպիսի պատկեր է Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում տարեկան 90 000 երեխա մահանում է քաղցկեղից:

Մանկական ուռուցքաբան, արյունաբան, Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության աշխատանքային խմբի ղեկավար Գևորգ Թամամյանը, Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկա օրերին Հայաստանը կհյուրընկալի աշխարհի լավագույն կլինիկաներում աշխատող մասնագետներին, ովքեր կկիսվեն  ժամանակակից գիտելիքներով և փորձի փոխանակմամբ:

«Փետրվարի 7-10-ը Երևանի պետական բժշկական համալսարանը հյուրընկալելու է մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրյածովյան  խմբի տարեկան գիտաժողովը: Այդ խումբը իրենից ներկայացնում է 23 երկրի 78 մանկական քաղցկեղի կենտրոններ: Առաջին հերթին այս կոնֆերանսը Հայաստանում անցկացնելը նպատակ ունի ճանաչելի դարձնել այս երկրներին նաև բժշկական տեսանկյունից: 2-րդը՝ մենք ինքներս կրթվելու հնարավորություն ենք ստանում, աշխարհի խոշորագույն մասնագետները լեկցիաներով են հանդես գալիս, տեղում նայում են հիվանդներին»,- նշեց մասնագետը:

Սա մեր բժշկության համար շատ կարևոր իրադարձություն է, որը  կարող է խթան հանդիսանալ և համագործակության նոր ուղիներ բացել, լիահույս է Գևորգ Թամամյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն` աշխարհում տարեկան գրանցվում է չարորակ ուռուցքով հիվանդացության 215 հազար նոր դեպք մինչև 14 տարեկան երեխաների շրջանում, և 85 հազար` 15-ից 19 տարեկանների շրջանում:

«Ներկայումս տարեկան գրանցվում է մոտավորապես 80-100 մանկական քաղցկեղի դեպք: Ժամանակին կարծում էինք ավելի քիչ էր, բայց հետևելով ռեգիստրի աշխատանքներին և ժամանակի ընթացքում բարելավելով ախտորոշումը  տեսնում ենք, որ թիվը Հայաստանում 80-100-ի շրջանակներում է», – նշեց Գևորգ Թամամյանը:

Նրա խոսքով՝ մանական քաղցկեղով հիվանդ 100 երեխայից Հայաստանի պայմաններում մոտ 70-ը ունեն կատարյալ առողջացման հնարավորություն և այս թիվը գնալով աճում է:

Մանկական քաղցկեղի դեպքերը՝ մեծահասակների հետ համեմատած, կազմում են մոտավորապես մեկ տոկոս: Երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը, 2-րդ տեղում են ավշային համակարգի չարորակ ախտահարումները, 3-րդ տեղում գլխուղեղի, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն են:

Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը Հայաստանում կատարվում է անվճար՝ շնորհիվ բուժանձնակազմի, որաշակի աջակցություն կա նաև պետության կողմից,  իսկ հիմնական գումարը հավաքվում է բարեգործական հիմնադրամներից, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերել անհրաժեշտ դեղորայքը:

«Հայաստանում ես չեմ հիշում երեխա, որ առանց բուժման մնա  ֆինանսի բացակայության պատճառով: Այդպիսի բան անհնարին է: Ուղղակի հնարավոր է, որ ֆինանսի բացակայության պատճառով տվյալ երկրում այդ հնարավորությունը չկա»,- ասաց արյունաբանը։

Քաղցկեղի բուժման առաջին փորձերը Հայաստանում արվել են դեռևս 90-ական թվականներին: Այսօր մանկական քաղցկեղի բուժման համար շատ ծնողներ այլևս ստիպված չեն իրենց փրկությունը որոնել արտերկրում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Մնացականյան