Բռնությունը, տարհանումը և խիստ ծանր պայմանները Սիրիայում 2018թ-ի դեկտեմբերից սկսած ավելի քան 32 երեխայի մահվան պատճառ են դարձել

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Բռնությունը, տարհանումը և խիստ ծանր պայմանները հյուսիսային և արևելյան Սիրիայում 2018թ-ի դեկտեմբերից սկսած ավելի քան 32 երեխայի մահվան պատճառ են դարձել:

Հաջինին հարող շրջաններում չդադարող պատերազմական գործողությունները հազարավոր մարդկանց ստիպել են բռնել գաղթի երկար ու դժվար ճանապարհ դեպի համեմատաբար անվտանգ Ալ Հոլ փախստականների ճամբար, որը գտնվում է 300կմ դեպի հյուսիս հեռավորության վրա: Անցյալ տարվա դեկտեմբերից սկսած մոտ 23,000 մարդ՝ հիմնականում կանայք և երեխաներ, 3 օր քայլելով անապատի ծանր ձմեռային պայմաններում և շատ քիչ սնունդով, դժվարությամբ հասել են ճամբար ծայրահեղ ուժասպառ վիճակում: Իսկ միայն վերջին 3 օրերի ընթացքում 5,000 մարդ է ժամանել ճամբար:

Անվտանգության բացակայության պատճառով անհնար է հումանիտար օգնություն հասցնել գաղթի ճանապարհը բռնած երեխաներին: Դժվար ճամփորդությունը, ցուրտ եղանակն ու երկար ժամանակը, որ ընտանիքներն անց են կացնում անցակետերում ամենաքիչը 29 երեխայի, իսկ վերջին երկու օրերի ընթացքում ներառյալ 11 նորածնի մահվան պատճառ են դարձել:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է Հաջինի պատերազմական գործողություններից փախչող երեխաներին և կանանց՝ նրանց տաք ծածկոցներ, ձմեռային հագուստ, սնունդ, ջուր, առողջապահական և սնուցման ծառայություններ, հատուկ երեխայակենտրոն տարածքներ և երեխաների պաշտպանության և ընտանիքների վերամիավորման ծառայություններ տրամադրելով:

Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբում անցյալ շաբաթվա պատերազմական գործողություններից զոհվել է երեք երեխա, իսկ շատերն էլ վնասվածքներ են ստացել: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկեր կազմակերպության աշխատակից ուսուցիչը իր որդու հետ նույնպես սպանվել է այս բռնության արդյունքում: Դպրոցը և երեխաների համայնքային կենտրոնը բավականին վնասվել են:

Իդլիբում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ շարունակում է կենսապես անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ մատակարարել երեխաներին և նրանց ընտանիքներին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը դիմում է բոլոր կողմերին աջակցել կարիքավոր երեխաներին ուղղված անվտանգ և անխոչընդոտ մարդասիրական գործողությունների հասանելիությանը:

Հակամարտության կողմերը անբարեխղճորեն անտեսում են պատերազմի բոլոր կանոնները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին ու կրկին կոչ է անում պատերազմող կողմերին վտանգից զերծ պահել բոլոր երեխաներին՝ նույնիսկ հակամարտության թեժ շրջաններում:

Այս ամենին ոչ մի արդարացում չկա՝ երեխաները բռնության թիրախ չեն ու երբեք չպետք է լինեն»: