ՀՀ վարչապետը և Գերմանիայի Բունդեսթագի նախագահը քննարկել են միջխորհրդարանական կապերի սերտացման հարցեր

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի շրջանակում այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեին:

Հանդիպման ընթացքում Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն նշել է, որ մեծ պատիվ է Գերմանիայում հյուրընկալել Հայաստանի վարչապետին և քննարկել երկու երկրների միջև համագործակցության հարցերը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում տեղի ունեցող գործընթացները` ընդգծելով, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով ավարտվել է հեղափոխության առաջին փուլը Հայաստանում, և այժմ տնտեսական հեղափոխության ժամանակն է: «Հայաստանի համար ժողովրդավարությունն անշրջելի է: Քաղաքական փոփոխություններից հետո պետք է իրականացնենք տնտեսական փոփոխություններ, քանի որ հեղափոխությունը հաջողելու հաջորդ կարևոր բաղկացուցիչը տնտեսական զարգացումն է», – նշել է վարչապետը:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակը և հայ-գերմանական միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևորել միջխորհրդարանական կապերի սերտացումն ու խորացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի, և այս առումով Գերմանիայի՝ որպես կայացած խորհրդարանական ավանդույթներ ունեցող երկրի փորձն օրինակելի է, իսկ գերմանացի խորհրդարանականների հետ շփումների ակտիվացումը՝ կարևոր։ Վոլֆգանգ Շոյբլեն իր հերթին նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Գերմանիայի համար, և Գերմանիան պատրաստ է կիսվել խորհրդարանական կառավարման ոլորտում իր կուտակած փորձով և հաջողություններով:

ՀՀ վարչապետը և Բունդեսթագի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ամրապնդման հեռանկարները, որը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո նոր փուլ է մտել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ անդամ-երկրների կողմից համաձայնագրի վավերացման կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-գերմանական փոխգործակցության հետագա ընդլայնման, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին վերաբերող հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել 2016 թ. Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը: