ԼՂ հիմնախնդիրը հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Միջազգային հանրությունը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել դրանում ներգրավված երեք կողմերի փոխարեն, ընդամենը կարող է որոշակի հարթակ ստեղծել բանակցության համար: Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Կարծում եմ՝ համանախագահող երկրները (ԵԱՀԿ Մինսկի խմբի), նաև միջազգային հանրությունը հստակ արձանագրել են, որ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է, և միջազգային հանրությունը չի կարող հակամարտության երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը, ընդամենը կարող է որոշակի հարթակ ստեղծել բանակցության համար: Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հաջողել է այդ հարթակը ստեղծելու առումով»,- նշել է նա:

Նա հիշեցրել է, որ ԼՂ հարցի կարգավորման միջազգայնորեն ձևավորված ձևաչափ կա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագությունն ու համանախագահող երկրները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, բայց Մինսկի խմբի շրջանակն ավելի լայն է. «Կարող ենք արձանագրել, որ այդ ֆորմատը, ըստ էության, ապահովում է միջազգային հանրության ներկայացվածությունը բանակցային գործընթացում»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ԼՂ հակամարտության լուծման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար:

«Ես արել եմ հայտարարություն, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար։ Ես հույս ունեի, որ այս հայտարարության նման հայտարարություն կհետևի նաև ադրբեջանական կողմից: Բայց, ցավոք, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի ու Ղարաբաղի ժողովրդի համար»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, չենք կարող շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ:

«Իհարկե՝ Հայաստանը նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը: Ես ուզում եմ արձանագրել, որ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց ես չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել։ Նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, իրենց կառավարությունը, և Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցային գործընթացքում պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: