Շատ կարևոր է, որ ԵՄ-ի գործընկերները մեր առաջ աշխարհաքաղաքական ընտրության խնդիր չեն դնում. Փաշինյան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարևոր է, որ Եվրամիության մեր գործընկերները մեր առաջ չեն դրել և չեն դնում աշխարհաքաղաքական ընտրության խնդիր: Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Ամիսներ առաջ Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով Հայաստանում էր, հիշեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ Մերկելին շնորհակալություն հայտնելով պատասխան պաշտոնական այցի հրավերի համար:

«Ուրախ եմ, որ այս ընթացքում կարևոր զարգացումներ են արձանագրվել Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ ժողովրդավարությունը և ժողովրդավարական համակարգն անշրջելի են Հայաստանի համար: Ուրախ ենք, որ և՛ Գերմանիան, և՛ Եվրամիությունն ընդհանրապես պատրաստակամ են՝ Հայաստանին աջակցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում: Եվ շատ կարևոր է ընդգծել, ո Եվրամիության մեր գործընկերները և Գերմանիան՝ առավել ևս, այս բարեփոխումների համատեքստում մեր առաջ չեն դնում և չեն դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր: Սա նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգն իսկապես կարող է լիարժեք իրագործվել նաև Եվրամիության և հատկապես Գերմանիայի աջակցությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ Գերմանիան Հայաստանի կարևոր միջազգային գործընկերն է, ԵՄ երկրներից Հայաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերը, իսկ աշխարհում՝ երկրորդը. «Այս փաստով արդեն արձանագրվում է այն առանձնահատուկ կարևորությունը, որ ունեն Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները: Կարող ենք արձանագրել, որ մեր հարաբերությունները բավականին լավ, դինամիկ զարգացում են ստանում»: