Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից
Քաղաքականություն
01.02.2019 | 16:17ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանի պաշտոնից:
ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Լևոն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: