Իտալացիները մտադիր են Հայաստանում սպասքի արտադրություն հիմնել. աշխատատեղեր կբացվեն

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից հայտնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Italian Stoneware ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիի  և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի հետ։

Գործարարներին ուղեկցել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն։

Գործարարները նախարարին տեղեկացրել են, որ մտադիր են Հայաստանում հիմնել իտալական «Չերամիսիա» ապրանքանիշի կերամիկական հումքից սպասքի արտադրություն։ Ֆեդերիկո Պոլիդորիի խոսքով՝ արտադրամասը կունենա 150 աշխատատեղ միջինից բարձր աշխատավարձով։ Italian Stoneware ընկերության փոխնախագահը նշել է, որ, չնայած արտադրություն հիմնելու որոշումը կայացնելիս դիտարկել են տարածաշրջանի այլ երկրներ ևս, սակայն նաև «Մուլտի գրուպի» ջանքերի շնորհիվ, ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա։ Այսպիսով, Հայաստանում կմեկնարկի «Նախագծված է Իտալիայում, պատրաստված է Հայատաստանում»  մակնշմամբ սպասքի արտադրություն։  Ֆեդերիկո Պոլիդորին նշել է, որ Հայաստանը հարուստ ու հետաքրքիր պատմություն ունի, ինչը ևս առավելություն է այստեղ նման արտադրություն հիմնելու համար։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ նշելով, որ նման արտադրությունների կազմակերպումը ոչ միայն տնտեսական օգուտներ ունի, այլև Հայաստան է բերում նոր բիզնես մշակույթ, փորձառություն և գիտելիք։ Տիգրան Խաչատրյանը ներդրողներին հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցել ծրագրի իրականացման ընթացքում առաջացող խնդիրների լուծման հարցում։  Նախարարը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային ծրագրի հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանի կառավարության կողմից տրամադրվող արտոնությունները։ Քննարկվել են նաև հումքի և սարքավորումների ներկրմանն առնչվող որոշ խնդիրներ։