Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ի երեկոյան աշխատանքային ընթրիք-հանդիպում է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի կանցլերի աշխատակազմի և ԳԴՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ-գերմանական համագործակցության դինամիկ զարգացումն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնային տեղ ունի, և միջխորհրդարանական հարաբերությունները երկկողմ օրակարգում հատուկ տեղ են զբաղեցնում: Այս համատեքստում նա կարևորել է գերմանացի խորհրդարանականների հետ ակտիվ շփումները։

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հեղափոխությունը եկավ հաստատելու մեր ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր ազատությունների ապահովմանը: Սա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է, որը վերահաստատվեց 2018 թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքներով: Ամեն բան անելու ենք, որ ամրապնդենք ժողովրդավարական ինստիտուտները»:

Հանդիպմանը քննարկվել են հայ-գերմանական համագործակցության զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին վերաբերող հարցեր: