Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի կենդանաբանական այգու մի խումբ նախկին և ներկա աշխատակիցներ Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում։ Նրանք պահանջում էին կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը և առաջարկում կառավարման խորհուրդ ստեղծել, որից հետո  նոր ընտրություններ անցկացնել։

Նշենք, որ բողոքի նախորդ ակցիան  հունվարի 26-ին էր՝ Կենդանաբանական այգու մոտ։

Կենդանասերների նախաձեռնող խմբի համակարգող Արմեն Ումրշատյանի խոսքով՝  իրենք երեք հիմնական պահանջ ունեն.

.Կենդանասերներին ներգրավել Երևանի քաղաքապետարանի աշխատանքներում,

.դադարեցնել այգու տնօրենի լիազորությունները,

.բացահայտել վերջին շրջանում գրանցված խախտումները։

«Դեռևս 2018թ. օգոստոսի 31-ին դիմում ենք ներկայացրել վերահսկող ծառայություններին և իրավապահ մարմիններին, և այս պահի դրությամբ դեռևս որևէ քայլ չի արվում։ Եվ եթե Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից այս երևույթների դեմ արձագանք չտրվի, և կենդանասերները անտեսվեն, մենք ցույցերը կշարունակենք։ Մենք փաստում ենք, որ թավշյա հեղափոխության արդյունքում երևի ոչինչ չի փոխվել, նորից իրենց կաբինետներում նստած իրենց գործողություններն են կատարում, ժողովրդի ձայնը լսելի չէ»,- ընդգծեց  Արմեն Ումրշատյանը։

Տնօրենի թեկնածու, ըստ Արմեն Ումրշատյանի, չունեն։  Իսկ ներկայիս տնօրենի մասին խոսելիս, նշում են, որ մարդկային որակներով ագամ չի համապատասխանում իր պաշտոնին։

Ակցիայի մասնակիցներին քաղաքապետարանի ներկայացուցիչն ընդունեց։ Խոստացավ պահանջները քաղաքապետին ներկայացնել և համապատասխան լուծումների սպասել։

Հիշեցնենք, որ  կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը պահանջող աշխատակիցների  բողոքները դեռ մեկ ամիս առաջ էին սկսել, երբ այգու մի քանի կենդանիների անկում էր գրանցվել։

 

Նելլի Մելքոնյան