Հերթը հասավ վարչապետին. ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը գալիս ԱԺ՝ «Իմ քայլի» հետ հանդիպման

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցությունը վաղը՝ փետրվարի 2-ին, աշխատանքային հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետի հետ: Հանդիպումը տեղի է ունենալու  Ազգային ժողովում:

Factor.am-ին փոխանցված տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվեց ասել, թե հանդիպման ընթացքում ինչ է քննարկվելու: Սա վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության անդամների միջև երկրորդ հանդիպումն է՝ խորհրդարանում:

Նման հանդիպում մեկ անգամ էլ խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության և վարչապետի միջև տեղի էր ունեցել հունվարի 10-ի երեկոյան՝ մանդատների հանձնման օրը:

Իշխանություններն այս անգամ զգուշացել են, և հանդիպումը Ազգային ժողովի նիստերի դահլիճում անցկացնելու փոխարեն, նախընտրել են Ազգային ժողովի 334 սենյակը, որտեղ կարող էին նաև անցած անգամ տեղավորվել: Այս փաստը նախորդ անգամ սուր քննադատվեց ընդդիմության կողմից: Մասնավորապես Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԱԺ նիստերի դահլիճը նախատեսված է լիագումար նիստերի և խորհրդարանական լսումների համար, խմբակցությունները նիստեր չեն կարող անել:

Երեկ էլ տեղեկացրել էինք, որ «Իմ քայլը» պատրաստվում է հանդիպել ֆինանսների նախարարի և տեղակալների հետ՝ պարգևավճարների և այլ հարցերի քննարկման համար: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հայկ Վարդանյան