Արդյոք նախագահը ներում շնորհե՞լ է Մհեր Ենոքյանին․ Արդարադատության նախարարությունը դեռ չի բացում փակագծերը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը, և նախագահն առանց առարկությունների ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

Այս մասին երեկ մամուլի հաղորդագրություն տարածեց հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Ներման խնդրագրերի մասին հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն»,-ասված էր տարածված հաղորդագրության մեջ։

Factor.am-ը փորձեց Արդարադատության նախարարությունից պարզել՝ արդյոք, ըստ նախագահի ստորագրած հրամանագրի, ներում է շնորհվել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին։

Արդարադատության նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը հարցի վերաբերյալ նշեց․«Արդարադատության նախարարությունը ներման խնդրագրերի հետ կապված հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ։ Այս պահին այլ մանրամասներ այդ հարցի հետ կապված չենք կարող հայտնել»:

Արդոք Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը ստորագրել է ՀՀ նախագահը, չհաջողվեց պարզել նաև նրա կնոջից՝ Զարուհի Մեջլումյանից։ «Տեղեկություն չունեմ, իսկ եթե ունենայի, չէի կարող ասել, որովհետև դա անհատական ներման ակտ է»,- ասաց Մեջլումյանը։

Աղավնի Սուքիասյան