Արարատ Միրզոյանը ԼՂ հիմնախնդրի առնչությամբ ակնկալում է Գանայի հավասարակշիռ դիրքորոշումը

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 31-ին ընդունել է ՀՀ-ում Գանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեին (նստավայրը՝ Մոսկվա):

Ըստ տարածված հաղորդագրության՝ խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր փորձը կներդնի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

«Ընդգծելով միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը` Արարատ Միրզոյանն անհրաժեշտ է համարել նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, ինչի համար առկա են բոլոր հիմքերը:

Ազգային ժողովի նախագահը, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի տեսակետը, նշել է, որ այս հարցում ակնկալում է Գանայի Հանրապետության հավասարակշիռ դիրքորոշումը:

Անդրադառնալով երկկողմ համագործակցության հեռանկարներին` օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է Գանայի Հանրապետության դերակատարությունը աֆրիկյան տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության զարգացման հարցում:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը նպաստելու երկկողմ կապերի ակտիվացմանը և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեն ևս անհրաժեշտ է համարել երկու երկրների խորհրդարանների միջև շփումների աշխուժացումը, ինչը կնպաստի հարաբերությունների խթանմանը: Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին` դեսպանը հույս է հայտնել, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ բանակցային ճանապարհով»,-ասված է հաղորդագրության մեջ: