Հայտնի է, թե առաջիկայում ով է հրավիրվելու «Իմ քայլը» խմբակցություն՝ պատասխան տալու աստղաբաշխական պարգևավճարներ ստանալու համար

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցությունն առաջիկա օրերին նախատեսում է փակ նիստում բացատրություններ պահանջել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից՝ պարգևավճարների հետ կապված: Այս տեղեկության վերաբերյալ Factor.am-ը պարզաբանում խնդրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից:

Մասնավորապես հետաքրքրվեցինք՝ արդյոք ֆինանսների նախարարին ևս հրավիրելո՞ւ են խմբակցություն: Լիլիթ Մակունցը դրական պատասխան տվեց: «Ընդհանրապես մենք պատրաստվում ենք Ֆինանսների նախարարությունից ներկայացուցիչներ ունենալ, որոնց հետ կքննարկենք մի շարք հարցեր, ոչ միայն ձեր մատնանշած հարցը»,- նշեց Մակունցը:

Հիշեցնենք, որ երեկ նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 2017 թվականի համեմատ իր աշխատավարձը՝ ներառյալ պարգևավճարները, աճել է 10 տոկոսով:

Նշենք, որ 168.am կայքը Ֆինանսների նախարարության պարգևավճարների հետևյալ ցանկն էր հրապարակել՝ հղում անելով իր աղբյուրներին:

1. Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 5 մլն 480 հազար դրամ,

2. Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյան՝ 5 մլն 22 հազար 100 դրամ,

3. Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյան (Ատոմ Ջանջուղազյանի սանիկը)՝ 7 մլն 017 000 դրամ,

4. ՖՆ գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյան՝ 4 մլն 819 000 դրամ,

5. Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյան՝ 2 մլն 522 000 դրամ,

6. ՖՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Արման Ադիլխանյան՝ 3 մլն 497 000 դրամ,

7. ՖՆ բաժնի պետ Վահագն Արշակյան՝ 2 մլն 735 000 դրամ,

8. ՖՆ պետգնումների վարչության պետ Սերգեյ Շահնազարյան՝ 3 մլն 309 000 դրամ,

9. ՖՆ բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Լալա Անանիկյան՝ 3 մլն 619 000 դրամ,

10. ՖՆ մամլո քարտուղար Աննա Վարդանյան՝ 2 մլն դրամ,

11. Ֆինանսների նախարարի օգնական Տաթևիկ Պետրոսյան՝ 2 մլն 577 000,

12. ՖՆ բաժնի պետ Էդգար Մկրտչյան (ՖՆ նախարարի սանիկի քրոջ որդին)՝ 2 մլն 725 000 դրամ,

13. ՖՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի տեղակալ Վարուժան Բադանյան՝ 3 մլն 236 000։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպում էր ունեցել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Պարզվեց, որ Անանյանն իրեն 8 ամսվա համար 14 մլն ինքնապարգեւատրման էր արժանացրել:

Հայկ Վարդանյան