Մարդու իրավունքները ՀՀ-ում շարունակվում են ոտնահարվել, դրա հետ կապված արդեն ունենք դատական ակտ ՄԻԵԴ-ից․ Զ․ Փոստանջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Հայնյուզ» լրատվական կայքի պատասխանատու, «Հայոց Արծիվներ» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանի մահը համարում է աննախադեպ երևույթ, ինչը գալիս է ապացուցելու, որը Հայաստանը շարունակում է մնալ որպես ավտորիտար բռնապետություն։

«Խիստ քննադատողաբար եմ վերաբերվում այս հարցին, սա աննախադեպ և արտառոց երևույթ էր։ Դժբախտություն է, որ մենք ունենք մահ քրեակատարողական հիմնարկում այն ժամանակ, երբ մարդն  ասել է, որ ինքն իր քաղաքական հայացքների համար է հետապնդվում, ինքն անմեղ է, հայտարարում է հացադուլ, որի հետևանքով մահանում է։ Սա խոսում է այն մասին, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ավտորիտար բռնապետություն։ Այս ուղղությամբ հայկական իշխանությունները դրսևորել են ապօրինություններ և հանցավոր անգործություն»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հացադուլ հայտարարած  Մհեր Եղիազարյանի մահվանը, ասաց Զարուհի Փոստանջյանը՝ շեշտելով, որ ՀՀ-ում շարունակվում են ոտնահարվել մարդու իրավունքները։

Ըստ Փոստանջյանի՝ այդ մասին մենք արդեն ունենք դատական ակտ ՄԻԵԴ-ի կողմից՝ կապված Սամվել Մայրապետյանին բժշկական օգնություն ցուցաբերելու խոչընդոտների հետ։

«Մարդու նկատմամբ կտտանքների և վատ վերաբերմունքի արգելումը բացարձակ իրավունք է, որը սահմանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 3-րդ հոդվածով, որը ոչ մի պարագայում չի կարող սահմանափակվել»,- ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան