Կառավարությունը սուբսիդիա կտրամադրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ խմելու ջրի մատակարարման սակագները մեղմելու համար 

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

2019 թվականին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն չի թանկացնի բնակիչներին մատակարարվող ջրի և ջրահեռացման ծառայությունների սակագները։ Որոշման նախագիծն ընդգրկված էր Կառավարության հունվարի 31-ի նիստի չզեկուցվող հարցերի շարքում։

Ըստ Կառավարության որոշման նախագծի՝ սուբսիդիա կտրամադրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին վճարվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները մեղմելու համար։

2019 թվականին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մատուցվող մանրածախ ծառայությունների դիմաց բաժանորդների օգտին ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի միջոցներից ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ գումարային 191,414 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 11,4 դրամի (ԱԱՀ-ով)  չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 162,702 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 9,702 դրամի (ԱԱՀ-ով)  չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 28,712 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 1,712 դրամի (ԱԱՀ-ով) չափով:

Նշենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն  ավելի վաղ ներկայացրել էր սակագները վերանայելու հայտ 2019թ. համար՝ նախատեսելով 1 խմ համար 14 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) գործող սակագնի (191,414 դրամ/խմ՝ ներառյալ ԱԱՀ-ն) բարձրացում, սակայն իրականացված մոնիթորինգի տվյալներով որոշվել էր ներկայացնել 1 խմ համար՝ 10,858 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)  գործող սակագնից  ավել սակագին (կամ 202,272 դրամ/խմ):

Նպատակ ունենալով թեթևացնել բաժանորդների սոցիալական բեռը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որն էլ համաձայնվել է 2019թ. համար սակագնի օրինական բարձրացումը բաժանորդների նկատմամբ չկիրառել և այն հետաձգել:

Աղավնի Սուքիասյան