Կառավարությունն առաջարկում է սահմանափակել արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունն առաջարկում է սահմանափակել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը և սահմանում, որ այդ հաշիվներում առկա և հավաքագրվող դրամական միջոցները կուղղվեն համապատասխան բյուջեներ: Միաժամանակ, կապահովվի դրանց հետագա բաշխումն անհրաժեշտ ուղղություններով՝ ըստ անհրաժեշտության, հիմնավորվածության և առաջնահերթության: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր ՀՀ կառավարության հունվարի 31-ի նիստի օրակարգում։

Ըստ առաջարկի հիմնավորման՝ այս քայլով կապահովվի հանրային միջոցների այնպիսի բաշխման համակարգ, որը կերաշխավորի՝ մի կողմից տնտեսության զարգացման, մյուս կողմից՝ պետության անվտանգության ու հասարակության սոցիալական կարիքների հավասարակշռված իրականացման նախադրյալների ապահովումը:

ՀՀ ֆինանասների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, սակայն, գործադիրին առաջարկեց այսօրվա նիստի օրակարգից հանել այս հարցը, քանի որ նախագիծն այն տեսքով չէ, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Բացի այդ՝ կոմիտեների նիստում առաջարկություններն ամբողջությամբ չեն քննարկվել։

Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեմ չէր նախագիծն օրակարգից հանելուն. գործադիրի անդամները պայմանավորվեցին այն քվեարկության դնել, երբ ամբողջական փաթեթով քննարկվի կոմիտեների նիստում:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան