Արարատ Միրզոյանն ընդունել է NDI-ի և IRI-ի հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչներին

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է  Միջազգային Գործերի Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի և Միջազգային Հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչներին:

Հյուրերը  շնորհավորել են Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ընթացքում Հայաստանում քաղաքական նոր մշակույթի ձևավորման գործընթացին ցուցաբերված աջակցության համար:

Միջազգային Գործերի Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի  հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լորա Նիքըլսը և Միջազգային Հանրապետական ինստիտուտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր խորհրդական Քրիս Հոլցընը Ազգային ժողովի նախագահին ներկայացրել են իրենց կազմակերպությունների մանդատն ու հետաքրքրվել Ազգային ժողովի կարիքների և առաջիկա անելիքների մասին:

Արարատ Միրզոյանն ուրվագծել է որոշ առաջնահերթություններ Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ:

Միջազգային գործընկերները, հաջողություն մաղթելով նորընտիր խորհրդարանին, իրենց պատրաստակամությունն են հավաստել սերտ համագործակցության և կարիքների գնահատման հիման վրա ծրագրերի իրականացման հարցում: