«Կառավարության առաջիկա քայլերից մեկը քաղծառայության համակարգի վերանայումն է»․ Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող երիտասարդ փորձագետների՝ «YES Armenia» ծրագրի  պաշտոնական փակման պաշտոնական արարողությանը ներկա էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին և հույս հայտնեց, որ երիտասարդության աջակցությունը Հայաստանի կառավարմանը միայն այս ծրագրով չի սահմանափակվի։

«Տարիներ շարունակ պետական համակարգում աշխատանքը  գրավիչ չի եղել տաղանդավոր և աշխատասեր երիտասարդների համար՝ քաղաքական որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու, ցածր աշխատավարձի և կարիերայի առաջընթացի բացակայության պատճառներով։ Կարծում եմ՝ «YES Armenia» ծրագիրը կոտրեց այդ կարծրատիպը»,- ընդգծեց Ավինյանը։

Փոխվարչապետը վստահեցրեց, որ կառավարության առաջիկա քայլերից մեկը քաղծառայության համակարգի վերանայումն է։  Նա նաև հույս հայտնեց, որ առաջիկայում ԵՄ-Հայաստան հարաբերություններն ավելի կընդլայնվեն և համագործակցությունն ավելի կխորանա։

Հիշեցնենք, որ «YES Armenia» ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի  դեկտեմբերին և հնարավորություն տվել 21 երիտասարդ փորձագետի  աշխատել տարբեր նախարարություններում և պետական հաստատություններում։

Ծրագրի ավարտին ներկայացվել են նախագծեր 11 ոլորտներում՝ գյուղատնտեսությունից և զբոսաշրջությունից մինչև կրթություն և վերականգնող էներգետիկա։

 

 

Նելլի Մելքոնյան