Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

ՀՀ նախագահի նստավայրում այսօր Կառավարության անդամների երդման արարողությունից հետո պատասխանելով ղարաբաղյան բանակցային գործընթացի և տարածքային զիջումների մասին խոսակցությունների հետ կապված լրագրողների հարցերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց. «Բացառված է, որ լինի տեղեկություն և հանրությունը դրա մասին տեղյակ չլինի»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցին, վարչապետն ասաց՝ Արցախի հարցը չեն քննարկել:

«Ես ասել եմ, որ Բոլթոնի հետ մեր հեռախոսային խոսակցության ընթացքում Ղարաբաղի հարցը չի քննարկվել, Ղարաբաղ կամ Արցախ անունները չեն շոշափվել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով իր և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանն ու այդ հանդիպման օրակարգի բացակայության հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Կարծում եմ, որ իմ գրառումը կարդաք, խոսակցության սկզբից մինչև վերջ, պատկերացում կարող եք կազմել, եթե դրան գումարեք նաև պարոն Բոլթոնի թվիթերյան գրառումը։ Կոռեկտ չէ, որ ես ասեմ, նա էսպես ասաց, ես էսպես ասացի»։

Հարցին՝ արդյոք համանախագահների կողմից եղել է նախաձեռնություն սկսել բանակցություններն ու թափ հաղորդել այդ գործընթացին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցը գտնվում է արտգործնախարարների քննարկման օրակարգում։

«Մենք պարոն Աիևի հետ ասել ենք, որ մեր արտգործնախարարներն են այդ թեմայով աշխատում»,- նշեց Փաշինյանը։

Հարցին՝ ընդդիմադիր ուժերը՝ մասնավորապես ՀՀԿ-ն, խոսում են այն մասին, որ շրջանառվում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը։ Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում որևէ կառավարություն չի վարել, հետևաբար՝ որևէ զուգահեռ և ընդհանրություն՝ գտնելու փորձերը նախկինում վարված որևէ քաղաքական ուղեգծի հետ, միանգամից ասեմ, կատարյալ մոլորություն են»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան