Ներդրողների կողմից, իսկապես, կա հետաքրքրվածություն և ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին. Վասիլիս Մարագոս

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում է նախարարության լրատվական վարչությունը:

Նախարարը ողջունել է պատվիրակությանը և նշել, որ նախորդող քննարկումները եղել են խիստ արդյունավետ և օրակարգում ներառված հարցերը դրանց շարունակությունն են։

Վասիլիս Մարագոսը շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և նշել, որ Հայաստանում իրականացված քաղաքական փոփոխությունները, այդ թվում՝ արտահերթ ընտրությունները, նոր պայմաններ են ստեղծում ցանկալի արդյունքներին հասնելու համար։ «Այս ակնհայտ առավելություններն անհրաժեշտ է կապիտալիզացնել և օգտագործել, քանի որ ներդրողների կողմից, իսկապես, կա հետաքրքրվածություն։ Եվրամիությունն, իր հերթին, պատրաստակամ է աջակցել իրականացվող բարեփոխումներին», – նշել է նա:

Նախարար Խաչատրյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է ներդրողների համաժողով կազմակերպելու հեռանկարը, որն, ըստ կողմերի՝ կարող է երկխոսության և առաջարկությունների ներկայացման արդյունավետ հարթակ դառնալ՝ հնարավորություն ընձեռելով նպատակներից անցնելու գործնական քայլերի։ Անդրադարձ է եղել նաև համաժողովի անցկացման հետ կապված այլ հարցերի։

Տիգրան Խաչատրյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից պատրաստվող վերլուծությունը Հայաստանի տնտեսության ոլորտների կառուցվածքի վերաբերյալ, որի հիման վրա կկազմվի ներդրումների կարիքների ուղեցույց՝ բարեփոխումներ իրականացնելու նպատակով։

Նախարար Խաչատրյանը նշել է, որ խիստ կարևոր են մեծ փորձառություն ունեցող  պրոֆեսիոնալ այդ կառույցի դիտարկումները առկա իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի կառավարության ծրագրով ամրագրվելիք գերակա ուղղությունների շուրջ առաջիկա քննարկումները և ձեռնարկվելիք միջոցառումները։

Նախարարը կարևորել և գնահատել է Եվրամիության կողմից տրամադրվող  և՛ տեխնիկական և՛ բյուջետային աջակցության գործընթացը և հայտնել, որ այն շարունակում է մնալ ՀՀ-ԵՄ համագործակցության կարևոր բաղդրիչը. ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով կշարունակվեն Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ինչպես նախկինում սկսված բարեփոխումները, այնպես էլ կնախաձեռնվեն նոր՝ արդիական և իրավիճակին համահունչ բարեփոխումներ:

ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կարևոր դեր ունի ԵՄ տարեկան գործողությունների ծրագրերի ներքո ընթացող գործընթացների համակարգման և ապահովման հարցում, և ԵՄ կողմն ակնկալում է  ծրագրերի վերջնական հաստատման ընթացակարգերի վերանայում, պարզեցում և արագացում:

ԵՄ պատվիրակները տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ քննարկել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ EU for Business ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվող նախագծերին վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ենթակառուցվածքների ծրագրերին առնչվող հարցերին։