Բանակցություններին Արցախի ներգրավվածությունն այս փուլում անհնար է. քաղաքագետ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջիկայում կարող են հանդիպել: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ես տեսնում եմ երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստություն: Չեմ կարող ասել՝ որքանով հաջող կամ անհաջող կլինի հանդիպումը, բայց նախապատրաստումը կա: Ակնհայտ է, որ մոտ ապագայում կլինի նաև ԱԳ նախարարների հանդիպում»,- նշեց քաղաքագետը:

Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման գործընթաց է սկսվել, փորձ է արվում աշխուժացնել բանակցային գործընթացը. «Դա կապված է Հայաստանում իշխանության փոփոխության հետ: Մի կողմից՝ նոր քաղաքական վերնախավը փորձում է ինչ-որ կերպ փոխգործակցել համանախագահների և Ադրբեջանի հետ, մյուս կողմից՝ Ադրբեջանը փորձում է բարելավել իր իմիջը: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմից փոքր-ինչ այլ տիպի հայտարարություններ են հնչում: Դրանցից մի քանիսն արդեն համատեղ հայտարարություններ են՝ խաղաղությանը նախապատրաստվելու և այլնի մասին»:

Քաղաքագետն արձանագրում է. բռնության մակարդակի նվազում կա թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, բայց չի պատկերացնում, որ հրադադարի ռեժիմի պահպանումը երկար կտևի:

«Չես կարող մի ձեռքով կրակել, մյուս ձեռքով՝ լուծել խնդիրը: Հարկավոր է նվազեցնել բռնության մակարդակը, կատարյալ պարագայում՝ զրոյի հասցնել, որպեսզի ինչ-որ փոխզիջումների հնարավորություն լինի: Սակայն ադրբեջանական կողմից փոխզիջումների պատրաստակամություն չենք տեսնում, նրանց դիրքորոշումը բավական հստակ արտահայտված է: Նրանք ասում են՝ պատրաստ ենք խոսել նախկին Լեռնային Ղարաբաղի մարզի մասին, մնացյալ տարածքները պետք է վերադարձվեն: Իսկ նախկին Լեռնային Ղարաբաղի մարզի առնչությամբ պատրաստ են խոսել ցանկացած կարգավիճակի մասին՝ Ադրբեջանի սահմաններում»,- ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ հասկանալի է, որ սա հանրության համար է ասվում և փակ ռեժիմով այլ տարբերակներ են քննարկվում. «Բայց դա նրանց պաշտոնական դիրքորոշումն է, որն ընդհանրապես չի փոխվել: Իսկ հայկական կողմի դիրքորոշումը բոլորովին այլ է»:

Բանակցություններին Արցախի ներգրավվածության մասին հարցին էլ քաղաքագետն արձագանքեց՝ դա լուրջ չէ: «Արցախին բանակցությունների սեղանի շուրջ տեսնելը հիմա անհնար է: Ադրբեջանն այս փուլում դրան չի համաձայնի»,- հավելեց քաղաքագետը: