Ի՞նչ ունեցվածք ունեն Կառավարության նորանշանակ անդամներն ու աշխատակազմի ղեկավարը

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 19-ին ձևավորվեց կառավարության 2/3-ը: Ու չնայած, որ կառավարության ամբողջական կազմն առ այսօր նշանակված չէ, քանի որ կառավարության կառուցվածքի փոփոխության  նախագծի քննարկումը հետաձգվեց, այնուհանդերձ այսօր Կառավարության նորընտիր անդամները կերդվեն։ Կառավարության առկա կազմի միակ նոր անդամը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն է: Նա, ի դեպ, մինչ այս զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնը:

Factor.am-ը ուսումնասիրել է կառավարության կազմի ունեցվածքի հայտարարագրերը, որոնք վերջիններս ԱԺ պատգամավորի թեկնածուի կարգավիճակով 2018 թվականին ներկայացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նրանց ունեցվածքի մասին տվյալները ներառում են մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը:

Նիկոլ Փաշինյան– ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյանը չունի առանձնատուն, բնակարան և այլ անշարժ գույք: Նա որպես շարժական գույք ներկայացրել է HYUNDAI SONATA 2.4 մակնիշի ավտոմեքենա: Եկամուտներ. աշխատավարձ Ազգային ժողովից՝ 3 մլն 426 հազար դրամ, աշխատավարձ վարչապետի աշխատակազմից՝ 5 մլն 152 հազար դրամ, «Երկրի հակառակ կողմը» գրքի վաճառքից՝ 3 մլն 919 հազար դրամ:  Դրամական միջոցներ. 1800 ԱՄՆ դոլար:

Էդուարդ Աղաջանյան– Վարչապետի աշխատակազմի ղեկավար. Էդուարդ Աղաջանյանը համասեփականատեր է 4800քմ հողամասի: Սեփականատեր է Nissan X-Traliև Mazda Demio մակնիշի ավտոմեքենաների: Եկամուտներ. աշխատավարձ HSBC բանկից՝ 483 հազար դրամ, նվիրատվություն՝ 800 հազար դրամ, փոխհատուցում Երևանի քաղաքապետարանից՝ 220 հազար դրամ, աշխատավարձ կառավարությունից՝ 5 մլն 750 հազար դրամ: Դրամական միջոցներ. 5 մլն 965 հազար դրամ, 134 ԱՄՆ դոլար,  1 հազար 371 եվրո:

Տիգրան Ավինյան– ՀՀ փոխվարչապետ. Տիգրան Ավինյանը Երևանի կենտրոնում՝ Խանջյան 1 հասցեում, ունի ավտոտնակ, որի միանձնյա սեփականատերն է: Եկամուտներ. աշխատավարձ ՀՀ կառավարությունից՝ 8 մլն 496 հազար դրամ: Տիգրան Ավինյանը տարբեր երկրներից գումարներ է ստացել, «եկամտի տեսակը» բաժնում համապատասխան բացատրության փոխարեն նշված է «այլ եկամուտներ»: Այսպիսով՝ ԱՄՆ-ի «Հաթըն Գրուփ» ընկերությունից ստացել է 13 հազար 800 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայից՝ 960 ԱՄՆ դոլար, Ավստրալիայից՝ 5 հազար 450 ԱՄՆ դոլար, Իտալիայից՝ 1435 ԱՄՆ դոլար, «Նայնսիքսուան» կազմակերպությունից՝ 3 հազար 750 ԱՄՆ դոլար, Իտալիայից՝ 1465 ԱՄՆ դոլար: Դրամական միջացներ. 4 մլն դրամ և 2760 ԱՄՆ դոլար:

Արայիկ Հարությունյան- Կրթության և գիտության նախարար. Արայիկ Հարությունյանը Երևանում գտնվող մեկ բնակարանի սեփականատեր է: Եկամուտներ. աշխատավարձ Կրթության և գիտության նախարարությունից՝ 3 մլն 80 հազար դրամ, ԵՊՀ-ից՝ 1 մլն 482 հազար դրամ: Դրամական միջոցներ. 490 հազար դրամ:

 

 

 

 

 

 

 

 

Սուրեն Պապիկյան– Տարածքային կառավարման և զարգացման նախարար. Սուրեն Պապիկյանը համասեփականատեր է Լոռու մարզում գտնվող հողամասի: Սեփականատեր է Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի: Եկամուտներ. աշխատավարձ Երևանի Քաջունու անվան հ. 54 ավագ դպրոցից՝ 555 հազար դրամ, աշխատավարձ «Քվանտ» ուսումնագիտական կոոպերատիվից՝ 1 մլն դրամ, հոնորար «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամից՝ 151 հազար դրամ, աշխատավարձ. Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից՝ 2 մլն 317 հազար դրամ, աշխատավարձ՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկից՝ 1 մլն 236 հազար դրամ: Դրամական միջոցներ. 1000 ԱՄՆ դոլար և 2 մլն 500 հազար դրամ:

Զարուհի Բաթոյան– Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար. Զարուհի Բաթոյանը Երևանում ունի մեկ բնակարան: Եկամուտներ. աշխատավարձ «Զարտպրինտ» ՍՊԸ-ից՝ 440 հազար դրամ, աշխատավարձ «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ-ից՝ 1 մլն 774 հազար դրամ, փոխհատուցում Երևանի քաղաքապետարանից՝ 660 հազար դրամ, աշխատավարձ «Կանանց ռեսուրսների կենտրոն» ՀԿ-ից՝ 267 հազար դրամ, կենսաթոշակ ՀՀ պետբյուջեից՝ 403 հազար դրամ, աշխատավարձ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ 1 մլն 848 հազար դրամ: Դրամական միջացներ. 3 մլն 165 հազար դրամ:

Հակոբ Արշակյան– Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար. Հակոբ Արշակյանը համասեփականատեր է Երևանում գտնվող երկու բնակարանի: Եկամուտներ. աշխատավարձ «Նեյշնլ Ինստրումենտ»-ից՝ 4 մլն դրամ, աշխատավարձ «Ի. Է. Ստուդիո» ՍՊԸ-ից՝ 1 մլն 300 հազար դրամ, աշխատավարձ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից՝ 3 մլն 700 հազար դրամ: Դրամական միջոցներ. 30 մլն դրամ:

Արսեն Թորոսյան– Առողջապահության նախարար. Արսեն Թորոսյանը Երևանում գտնվող առանձնատան համասեփականատեր է, որին կից կա նաև հողամաս: BMW  535 I մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր է: Եկամուտներ. աշխատավարձ Առողջապահության նախարարությունից՝ 3 մլն 110 հազար դրամ, աշխատավարձ «ՄԻԲՍ» ՍՊԸ-ից՝ 10 մլն 600 հազար դրամ, տրանսպորտային միջոցի վարձավճար՝ 1 մլն 125 հազար դրամ: Դրամական միջոցներ. 20 հազար 341 ԱՄՆ դոլար, 21 հազար 422 հազար եվրո, 831 հազար ՀՀ դրամ:

Էրիկ Գրիգորյան- Բնապահպանության նախարար. Էրիկ Գրիգորյանը Երևանում գտնվող երկու բնակարանի համասեփականատեր է և սեփականատեր է մեկ ավտոկայանատեղիի: «Տոյոտա կորոլա» և «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենաների սեփականատեր է: Եկամուտներ. աշխատավարձ Բնապահպանության նախարարությունից՝ 6 մլն 275 հազար դրամ, ավանդից ստացված տոկոսավճար՝ 945 ԱՄՆ դոլար, ավանդից ստացված տոկոսավճար՝ 600 հազար դրամ, շահաբաժին «Բայկ» ՍՊԸ-ից՝ 928 հազար դրամ: Դրամական միջոցներ. 34 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն ՀՀ դրամ և 25 հազար եվրո: «Բայկ» ՍՊԸ-ի 100 տոկոսի բաժնետեր:

Ֆելիքս Ցոլակյան– ԱԻ նախարար. Ֆելիքս Ցոլակյանը չի հայտարարագրել շարժական և անշարժ գույք: Դրամական միջոցներ. 14 մլն դրամ: Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 4 մլն 777 հազար դրամ ևկենսաթոշակ՝ ԱԱԾ-ից 2 մլն 314 հազար դրամ:

Կառավարության մյուս անդամները ներառված չեն եղել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում և ԿԸՀ ունեցվածքի հայտարարագրեր չեն ներկայացրել: Մյուս նախարարների ունեցվածքի մասին տեղեկությունները կներկայացնենք նրանց կողմից բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո:

Հայկ Վարդանյան