Բանակցությունները շարունակելու մասով ԱՄՆ-ն խնդիր է տեսնում Ադրբեջանի հետ. Հովհաննես Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հասկանում է, որ բոլոր կողմերը պետք է ընդգրկված լինեն բանակցություններում: Հունվարի 29-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Եթե նկատենք, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի կողմի հետ հանդիպում են, լսում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների տեսակետը»,- հավելեց նա:

Նրա խոսքով՝ պետք է հասկանանք, որ ապրիլյան պատերազմից հետո բանակցություններն անհնար են եղել. «Ընդհանրապես սեղանի շուրջ որևէ կոնցեպտուալ բանի մասին խոսելը եղել է ոչ հարմար, ոչ հնարավոր, որովհետև պարզ էր, և Մինսկի խումբն էլ էր դա արձանագրում, որ եթե մի կողմն անընդհատ ագրեսիվ հայտարարություններով և գործողություններով խաթարում է բանակցությունները, դա անհնար է»:

Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ մթնոլորտ ստեղծելու և խաղաղ պայմաններում բանակցությունները շարունակելու առումով ԱՄՆ-ն խնդիրը տեսնում է Ադրբեջանի հետ:

«Որովհետև Հայաստանի կողմից նախաձեռնողական ագրեսիա կամ հարձակում երբեք չի եղել: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ տարբեր ձևով փորձում են մեկնաբանել Հայաստանում, թե համանախագահները դիմել են ղեկավարներին, որ նրանք իրենց հասարակություններին պատրաստեն խաղաղությանը, ես այստեղ նույնպես տեսնում եմ առաջին հերթին հորդոր Ադրբեջանին»,- ասաց պատգամավորը:

 

Մանրամասները՝ տեսանյութում