Ինչպես սպանության ահասարսուռ կադրերը հայտնվեցին համացանցում․ Աշոտ Ահարոնյանը մանրամասնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իոսիֆ Աղաջանովի սպանության կադրերը տրամադրվել է Ոստիկանությանը գրությամբ դիմած փաստաբանին։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է սպանության կադրերի տեսանյութը հայտնվել համացանցում, ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Ես չգիտեմ, թե Նարեկ Մալյանը դա ինչպե՞ս է ձեռք բերել, սակայն հրապարակումից հետո մենք նայել ենք մեր քարտուղարությունը, տեսել ենք, որ գրությունն ուղարկել է փաստաբանը։ Մենք տրամադրել ենք փաստաբանին։ Ճշտեք՝ գուցե Նարեկ Մալյանը վերցրել է փաստաբանի՞ց կամ փաստաբա՞նն է տվել»,- ասաց Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ նման տեսանյութերը չեն տրամադրվում քաղաքացուն, իսկ եթե դիմողը գործով փաստաբանն է, ապա նրանց տրվում է։

«Եթե ոստիկանության արխիվում առկա է լինում, տրամադրում ենք։ Ամսվա մեջ բազմաթիվ փաստաբանների էլ տրամադրում ենք տեսանյութեր»,- ասաց Ահարոնյանը։

Հիշեցնենք, որ սպանված Աղաջանովի դին հայտնաբերելու ահասարսուռ կադրերը համացանում հրապարակել է նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան