Տիգրան Խաչատրյանը ԱԶԲ-ի հետ քննարկել է պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական փաթեթը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի(ԱԶԲ) ֆինանսական բաժնի գլխավոր տնտեսագետ Ժոաո Ֆարինհա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը՝ քննարկելու պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) օրենսդրական փաթեթի մշակմանն առնչվող հարցեր. տեղեկացնում է նախարարության լրատվական վարչությունը:

Նախարար Խաչատրյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է օրենքի մշակման մանրամասներին, ինչպես նաև առնչվող այլ իրավական փաստաթղթերին, քննարկել մի շարք կազմակերպչական հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել ՊՄԳ համակարգման գործընթացի վերաբերյալ։

Ժոաո Ֆարինհա Ֆերնանդեսը բարձր է գնահատել համագործակցությունը և նշել, որ մեծ հաճույքով և արդյունավետությամբ են աշխատել նախարարության՝ ՊՄԳ օրենսդրական փաթեթի մշակման համար պատասխաատու թիմի հետ, որը ղեկավարում է նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

Ներկայացվել է օրենսդրական փաթեթի մշակման և ընդունման ճանապարհային քարտեզը։

Կողմերը հաստատել են, որ գործընթացն անհրաժեշտ է ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ առաջիկա ամիսների ընթացքում։

ԱԶԲ թիմը նախարարի հետ քննարկել է նաև մասնագետների պատրաստման և կարողությունների ձևավորմանն առնչվող խնդիրները՝ առաջարկելով լուծման մի քանի տարբերակներ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը նախարարության և առաքելության միջև։