Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 20%-ով կբարձրանան
Հասարակություն
29.01.2019 | 21:09Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 20%-ով կբարձրանան: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ավագանու նիստից հետո ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա նշեց, որ դա հնարավոր կլինի անել այս գարնանը: «Մենք որոշում ենք կայացրել, որ 20%-ով բարձրացնում ենք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը: Երևի, կկարողանանք մարտի վերջին կամ ապրիլի սկզբին իրականացնել: Դուրս են մնալու միայն տնօրենները, փոխտնօրենները առայժմ»,- ասաց նա: