«Իմ քայլը» խմբակցությունում օրհներգը փոխելու կոնսենսուս չկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի գործող օրհներգը Լիլիթ Մակունցի մոտ բազմաթիվ հարցեր է առաջացնում եւ ինքը դեմ չէ, որ այն փոխվի։

«-Հիմնը պետք է որոշակի ուղերձներ ունենա։

-Սա չունի՞։

-Ունի ուղերձ, բայց այն ուղերձը, որը ես կուզեմ ստանալ հիմնից, չունի այդ ուղերձը»։

Հայաստանի օրհներգը փոխելու առաջարկ է օրերս արել խորհրդարանի փոխնախագահ, իմքայլական Ալեն Սիմոնյանը։ Պատգամավորի կարծիքով մենք պետք է վերադառնանք խորհրդային Հայաստանի օրհներգի երաժշտությանը, որը գրել է Արամ Խաչատրյանը։ Ըստ տիկին Մակունցի, դա քննարկելու թեմա է։

«Հիմնի առումով հնչում են տարբեր կարծիքներ, մասնավորապես այն, որ հիմնը պետք է ավելի շատ հստակ ուղերձներ ունենա հանրությանը, ոգին բարձրացնի»,-պարզաբանում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Իմքայլական մեկ այլ պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանը կտրուկ դեմ է, որ Հայաստանի գործող օրհներգը փոխվի։

«Էն հիմնը, որ մենք այսօր ունենք, եղել է Առաջին հանրապետության ժամանակ ընդունված հիմն եւ մենք, այսպես կոչված, վերականգնել ենք պատմական իրավիճակը, պատմական ձեռքբերումները, որ մենք ունեցել ենք, եւ մեր այսօրվա գոյությունը պայմանավորված է էդ օրերի իրադարձություններով»,-պատճառաբանում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։

Նա չգիտի, թե ինչու է Ալեն Սիմոնյանն ուզում վերադառնալ խորհրդային Հայաստանի օրհներգին, բայց ըստ նրա, օրհներգը փոխում են, եթե գործող օհներգը կատարել է իր պատմական առաքելությունը։

«Ի՞նչ է փոխվել, ոչինչ չի փոխվել դեռ, մենք էդ շարունակական գործընթացի մեջ ենք, մենք դեռ պատերազմական իրավիճակի մեջ ենք եւ մենք դեռ մեր Հայրենիքը կայացնելու, հզորացնելու գործընթացի մեջ ենք։ Էնպես չի, որ մենք արդեն հասել ենք ինչ-որ հանգրվանի եւ կարելի է նոր հանգրվանի, նոր օրերի հրամայականի պահանջով փոփոխություն կատարել։ Էդ վիճակը չկա»։

Պատգամավորը ոչինչ չունի Արամ Խաչատրյանի ստեղծագործության դեմ, բայց ըստ նրա, այդ օրհներգը ծառայել է մի երկրի, որը բազմաթիվ արժեքներ է խեղաթյուրել եւ մարդկանց է սպանել։ Օրհներգը փոխելու առաջարկի հեղինակ Ալեն Սիմոնյանն այս մեկնաբանությունը չի հասկանում։

«Դե հիմա էս շենքի ներքո էլ որոշումներ են կայացվել մարդկանց աքսորել եւ գնդակահարել, դա մեր պատմությունն է, էդ օրհներգի տակ չեն արել, մենք ենք վերագրում»,-հակադարձում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա առաջարկում է չկառչել «խորհրդային» բառից՝ արվեստը ժամանակ եւ սահմաններ չի ճանաչում։ Բացի դրանից, պատգամավորը համացանցում գրեթե չի հանդիպել մեկնաբանությունների, որոնք թշնաբար կընդունեն իր մտադրությունը՝ վերադառնալ Արամ Խաչատրյանի հեղինակած օրհներգի երաժշտությանը, որը հաստատ գործող օրհներգից լավն է։

«Վայ էնքան լավն է, էնքան բաներով ա լավը։ Նախ այսօրվա գործող օրհներգը հայկական երաժշտություն չէ։ Դուք գիտե՞ք ինչ է արել Կոմիտասը, ինքը առանձնացրել է հայկական մելիզմները, հայկական երաժշտությունը եւ տարանջատել է մնացած երաժշտություններով, փաստացի ստեղծել է երաժշտության այբուբենը հայկական երաժշտության»։

Պարոն Սիմոնյանը համոզված է, որ նոր երաժշտության մրցույթ հայտարարել պետք չէ, ավելի լավ է բավարարվել Արամ Խաչատրյանի գրածով։ Մեր ժամանակներում հեշտ չէ նոր մրցույթներ հայտարարելը։

«Հաշվի առնելով այսօրվա հասարակության շատ ներգրաված լինելը ամեն ինչի մեջ, ես վստահ եմ, որ չի լինելու որեւիցե օրհներգ եւ հիմա էլ չկա ու երբեւիցե չի լինելու, որ հարյուր տոկոսանոց կոնսենսուս լինի կամ, լավ, ասեմ 90 տոկոսանոց կոնսենսուս»,-վստահեցնում է ՀՀ ԱԺ փոխնախագահը։

Իր առաջարկը դեռեւս քննարկումների փուլում է եւ պարոն Սիմոնյանը չգիտի, թե հատկապես երբ կսկսվեն օրհներգի փոփոխության պաշտոնական գործողությունները։ Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը վերադարձնելու հարցը նաեւ քննարկվում էր նախկին իշխանությունների օրոք, սակայն այդպես էլ զարգացում չստացավ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան