Թումանյանի թբիլիսյան բնակարանում գիտամշակութային միջոցառումներ են անցկացվել

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

2017 թվականի օգոստոսի 4-ին և 5-ին Թբիլիսիում կայացան մի շարք միջոցառումներ նվիրված Թումանյանի թբիլիսյան բնակարանում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային և երիտասարդական կենտրոնի բացմանը. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Օգոստոսի 4-ին Սուրբ Գևորգ եկեղեցում համերգով հանդես եկավ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը: Խմբավար Սվետլանա Տատոևայի և դաշնակահար Կարեն Միրզոյանի ջանքերով երգչախումբը հանդիսատեսին ներկայացրեց դասական և հոգևոր երգեր: Հնչեցին Կոմիտասի, Եկմալյանի, Շուբերտի, Տիգրանյանի և այլ դասական երգեր երգչախմբի և մենակատարներ Միքայել Նազարյանի, Սերգեյ Ալեքյանի, Նանա Զակուտովայի կատարմամբ:

Համերգին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, կենտրոնի շնորհանդեսի կապակցությամբ Թբիլիսի ժամանած հյուրերը. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակության անդամները՝ Տավուշի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, «Ջինիշյան հիշատակի» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանը՝ տիկնոջ հետ, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ Արթուր Սարգսյանը, Կարեն Պարունակյանը և Արտակ Գրաբսկին, ինչպես նաև հոգևոր հայրեր, համայնքային գործիչներ:

2017 թվականի օգոստոսի 5-ին, Հովհաննես Թումանյանի թբիլիսյան վերջին բնակարանում, Ամաղլեբա փողոցի թիվ 18 տանը կայացավ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի բացումը՝ նոր էջ դառնալով հայ-վրացական մշակութային կապերի տարեգրությունում:

Ժամանակին այդ տանը հյուրընկալվել էին Աղայանն, Կոմիտասը, Շիրվանզադեն, Իսահակյանը, Փափազյանը, Մառը, Իաշվիլին, Տաբիձեն, Գրիշաշվիլին, Բրյուսովը և ուրիշներ:Այնտեղ կազմակերպվել են գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ, ուսումնասիրվել են հայ, վրաց և համաշխարհային գրականության նմուշներ:

Վրաստանի անկախացումից հետո հայ համայնքից օտարված Ամենայն հայոց բանաստեղծի տունը. մասնավոր սեփականատիրոջ պատկանող չգործող գրադարանային հատված էր և կիսափուլ բնակարան:

Թումանյանի տունն իր օրինական սեփականատիրոջը հանձնվեց Հայաստանի գրողների միության նախկին նախագահ երջանկահիշաստակ Լևոն Անանյանի անդուլ ջանքերով, ում աջակից դարձան Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը և IdeA հիմնադրամի համանախագահ Ռուբեն Վարդանյանը: Ամբողջական տեսքով Վիրահայոց թեմին նվիրաբերված տան վերանորոգությունը, բարեկարգումը և կահավորումն իրականացվեց Ջինիշյան հիշատակի և IdeA հիմնադրամների ու թեմի միջոցներով:

Հովհաննես Թումանյանի տան բացման հանդիսությանը մասնակցեցին Մայր Աթոռի պատվիրակությունը, Վրաստանի, Հայաստանի Հանրապետության պետական,քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի տարբեր քաղաքներից ու շրջաններից, համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսահայ մտավորականներ:

Կենտրոնի բացման արարողությունը սկսվեց հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հովհաննես Թումանյանի շիրիմին ծաղկեպսակի զետեղմամբ և Վիրահայոց թեմի և Տավուշի թեմի առաջնորդների նախագահությամբ կատարված հոգեհանգստյան կարգով:

«Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի ժապավենը կտրեցին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը, IdeA հիմնադրամի գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ԱՄՆ-ի մայր գրասենյակի գործադիր տնօրեն Էլզա Մանասյանը:Հոգևոր դասի մասնակցությամբ նորաբաց կենտրոնում կատարվեց տնօրհնեքի արարողություն:

«Հովհաննես-Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի գործունեության և ապագայի ուղենիշների մասին բանախոսությամբ հանդես եկավ կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության և բարեմաղթանքի ուղերձը ընթերցեց Մայր Աթոռի պատվիրակության ղեկավար, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ներկայացվեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորագիրը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի ուղերձը ընթերցեց Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը :

Ցուցադրվեց տեսաֆիլմ տունը համայնքին վերադարձնելու և վերանորոգչական ու բարեկարգման աշխատանքների վերաբերյալ:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Լևոն Անանյանի որդին՝ Արմենպրեսի տնօրեն Արամ Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:

Ապա Ամենայն հայոց բանաստեղծի տունը ազգային նպատակների ծառայեցնելու կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասացին բարերարները, նվիրատուները:

Հնչեցին Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, որը կատարեցին մենակատարուհի Աննա Բադալյանը, Լիզա Թորոսյանը և Լևոն Չիդիլյանի ասմունքը Ժաննա Դավթյանի տիկնիկային թատրոնի կատարմամբ:Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը երախտագիտության խոսքեր ուղղեց բոլոր բարերարներին, աջակիցներին՝ ազգանվեր գործ կատարելու և Թումանյանի պատմական տունը թբիլիսահայ համայնքին վերադարձնելու համար և նվիրեց թբիլիսահայ ճանաչված նկարիչներ Մերուժան Շահումյանի և Թենգիզ Միկոյանցի նկարներից:Կենտրոնի բացումը նվերներով շնորհավորեցին Ջահ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, մոսկվայաբնակ Լամարա Աթոյանը, թբիլիսաբնակ Մերուժան Շահումյանը, Թենգիզ Միկոյանցը, Վալիկո Առաքելյանը և ուրիշներ:Մեծն Թումանյանի տանը հարիր նորաբաց կենտրոնում այսուհետ ծավալվելու է գրական, գիտական, կրթամշակութային գործունեություն, սրահներից մեկը կրելու է Լևոն Անանյանի անունը, որտեղ տեղի են ունենալու հայ և վրաց գրողների հանդիպումներ, գրքերի քննարկումներ, կենտրոնում ստեղծվելու է ազգագրության ուսումնասիրության և զարգացման, արվեստի գործիչների մշակութային կապերի օջախ, տիկնիկային թատրոն, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի մասնաճյուղ, վիրահայության հոգևոր, մշակութային ժառանգության թանգարան, գրադարան: