Եվրոպական հանձնաժողովը շատ դրական է տրամադրված ՀՀ քաղաքացիների՝ ԵՄ երկրներ առանց արտոնագրի մուտքին. Յ. Հան

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Եվրոպական միությունը բարձր է գնահատում այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները պարբերաբար հանդիպումներ են ունենում: Ինչպես նաև կարևորվում է վարչապետ Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը»,- Արտգործնախարարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը:

Նա նշեց, որ դեռևս կոնկրետ ամսաթիվ չկա, թե երբվանից Հայաստանի քաղաքացիները կկարողանան Եվրամիության երկրներ մեկնել առանց վիզայի: «Մենք պարտավոր ենք այս հարցը քննարկել մեր անդամ երկրների հետ: Ես ենթադրում եմ, որ նախքան Եվրոպական խորհրդարանի ընտրությունները չեն լինի այս առումով նախաձեռնություններ: Բայց Եվրոպական հանձնաժողովը շատ դրական է տրամադրված այս հարցում»,- նշեց Յոհաննես Հանը:

Կա պնդում, որ Արևելյան գործընկերության երկրների շարքում ամենաքիչ ֆինանսական աջակցությունն է ստանալու Հայաստանը: Յոհաննես Հանը համաձայն չէ: «Եթե համեմատում ենք տարեկան հատկացումները, ամենևին էլ Հայաստանը չէ ամենաքիչ ֆինանսական աջակցությունն ստացողը: Ավելի քիչ ստացողներ էլ կան»,- ասաց պարոն Հանը:

Հանձնակատար Յոհաննես Հանը հրաժարվեց մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու պնդումով հարցին. «Մենք սովորաբար չենք մեկնաբանում անհատական գործերը, հասկանալով նաև իրավունքի գերիշխանության խնդիրը, դա դատական համակարգի գործն է, և մենք չպետք է մեկնաբանենք, որպեսզի չազդենք այս կամ այն ուղղությամբ: Ուստի խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, որ ես մեկնաբանություն չեմ անի»:

Ռոբերտ Անանյան