Նիկոլ Փաշինյանը գազի գնի իջեցման հույս ունի. ՀՀ վարչապետի հարցազրույցը РБК-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գազպրոմ»-ի հետ պայմանավորվել ենք, որ առնվազն 2019 թվականին Հայաստանի սպառողների համար գազի գինը չի փոխվի: ՌԲԿ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԵՏՄ տարածքում գազի գինն անչափ զգայուն հարցերից է: Պայմանավորվել ենք, որ առնվազն 2019թ. Հայաստանի սպառողների համար գազի գինը չի փոխվի: Այս տարվա ընթացքում մենք կշարունակենք քննարկումները՝ գազի սակագնի հարցում համաձայնության հասնելու համար»,- նշել է Փաշինյանը:

Լրագրողի ճշտող հարցին, թե տարեվերջին, հնարավոր է, Հայաստանում նույնպես գազի գինը կբարձրանա, ՀՀ վարչապետը պատասխանել. «Իսկ ինչո՞ւ եք այդպես կարծում: Ես հույս ունեմ, որ հակառակը՝ կիջնի»: Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարեց, որ իր դուստր ձեռնարկություն «Գազպրոմ Արմենիա»-ն գազը կգնի 1.000 խորանարդ մետրը 165 դոլարով՝ նախկին 150 դոլարի փոխարեն:

Ինչ վերաբերում է Ռուսաստանից էներգետիկ կախվածությանը. լրագրողի հարցին՝ արդյո՞ք Հայաստանը ծրագրում է միանալ այն երկրներին, որոնք հանդես են գալիս Ռուսաստանից այդ կախվածությունը նվազեցնելու օգտին և «Հյուսիսային հոսք 2»-ի նման նախագծերը դիտարկում են որպես սեփական անվտանգությանը սպառնալիք, Փաշինյանը պատասխանել է. «Ցավոք՝ հիմա Հայաստանում «Հյուսիսային հոսք 2» չի կառուցվում: Մենք շահագրգռված ենք, որ մեր երկրում նույնպես կառուցվի որևէ տարանցիկ խողովակաշար, որը, օրինակ, գազ կամ նավթ կփոխադրեր Ա կետից Բ կետ: Այդ պատճառով, մենք շատ ենք հետաքրքրված նման նախագծերով»: