ԵՄ-ն լրացուցիչ ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ պայմանավորված անցյալ տարվա քաղաքական զարգացումներով

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունները արտացոլեց ժողովրդի կամքը, դա ընտրություն էր, որն ակնհայտորեն ընդունվել է բոլորի կողմից և դա լավ բան է: Սա Հայաստանի համար յուրահատուկ ընտրություն էր և միջազգային հանրության կողմից էլ համարվեց թափանցիկ ընտրություն»,- Արտգործնախարարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը:

Ըստ նրա՝ ժամանակն է նայել ապագային, որպեսզի Հայաստանում ավելի ժողովրդավար իրավիճակ լինի: Յոհաննես Հանը ներկայացրեց մի քանի գործոն. «Մենք կարող ենք օժանդակել գյուղատնտեսության ապագային միտված ոլորտներին: Դատական և կրթական ոլորտները ևս մեզ համար առաջնային են: Կարևոր է նաև ֆինանսական բաղադրիչը: Այսօր 300 մլն եվրոյի ծրագրեր ընթացքի մեջ են, ևս 100 մլն եվրոյի ծրագրեր գալիս են: Ավելի քան 800 մլն եվրոյի ներդրում է արված էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում: Ընդգծեմ, որ վերջերս ստորագրել ենք 23 միլիոն եվրոյի կրթական փաթեթ, մասնավորապես՝ ԹՈՒՄՈ կենտրոնի մասնակցությամբ: Այսօր կարող եմ հավաստիացնել, որ ԵՄ-ի հաջորդ 7-ամյա բյուջեով Հայաստանին, ինչպես մյուս հարևաններին, ավելի մեծ աջակցություն կնախատեսվի»:

Պարոն Հանը նշեց, որ Հայաստանին կտրվի լրացուցիչ ֆինանսական օգնություն՝ որպես խրախուսում անցյալ տարվա զարգացման համար: «Հայաստանում մթնոլորտը շատ լավն է, և դա լրացուցիչ աշխատատեղեր կստեղծի այստեղ, մարդկանց կօգնի որ մնան երկրում, չարտագաղթեն: Ես տեղեկացել եմ, որ անցյալ տարի Հայաստան ավելի շատ մարդ է եկել, քան մեկնել է, ինչը դրական ազդակ է արդեն իսկ»,- ասաց Յոհաննես Հանը:

Նա նաև նշեց, որ եվրամիության ներսում մենք արդեն իսկ բանակցում ենք՝ կապված բազմամյա հաջորդ ֆինանսական փաթեթի հետ և խոսում ենք յոթամյա բյուջեի մասին՝ 2021-2027-ի համար։
«Այդ ամենը՝ բանակցելը, ժամանակ է պահանջում։ Բայց կարող եմ այսօր արդեն իսկ ձեզ հավաստիացնել, որ մեր հարևաններին ցուցաբերվող օժանդակությունը ֆինանսական իմաստով ավելի մեծ կլինի, քան ներկայում է, դա պիտի որ շատ դրական արդյունք ունենա Հայաստանի համար, քան հիմա է։ Ուզում եմ շնորհավորել ձեզ այն ամենի առթիվ, ինչին հասել եք վերջին տարվա ընթացքում, դուք ահռելի թափ եք հավաքել և պետք է դա օգտագործեք մոտակա ամիսներին։ Հայաստանի դրական միջավայրը զգացվում է նաև արտասահմանում, ներդրումային միջավայրի վրա էլ է ազդում, և մարդիկ այսօր, ավելի քան երբևէ, հետաքրքրված են, որ գան Հայաստան»,-ասաց նա։

Ռոբերտ Անանյան