Մհեր Եղիազարյանի հացադուլի շրջանում ՔԿՀ-ի բուժանձնակազմը գրեթե անսխալ քայլեր է կատարել. ԱՆ ներկայացուցիչ

Լուրեր

24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հացադուլը բժշկական տեսակետից համարվում է ծայրահեղ ռիսկային գործընթաց, որից դուրս գալու և վերականգնողական շրջանը երբեմն լինում են ավելի ռիսկային, քան հացադուլը։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվան հարցով հունվարի 29-ին կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ բուժսպասարկման բաժնի պետ Արա Հովհաննիսյանը:

«Երբ մարդը գտնվում է հացադուլի մեջ, չի կարող կանոնակարգել իր օրգանիզմում ընթացող բարդ փոփոխությունները, սակայն հացադուլից դուրս գալուց հետո կարող է ազդեցություն ունենալ այդ գործընթացների վրա: Հետևաբար՝ շատ կարևոր են այն խորհուրդները, որոնք տրվում են հացադուլ անող մարդուն բժիշկների կողմից։ Մհեր Եղիազարյանի հացադուլի շրջանում բուժանձնակազմը կատարել է գրեթե անսխալ քայլեր։ Նրան հացադուլի ամբողջ ընթացքում ընդունել են բուժհաստատության աշխատակիցները, որոնց շնորհիվ դուրս է եկել հացադուլից, սական բժիշկը խորհուրդ տալով՝ չի կարող հացադուլ անողի փոխարեն ընդունել դեղերը և այս կամ այն սնունդը»,-ասաց Հովհաննիսյանը։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանն էլ նշեց, որ հացադուլ հայտարարելուց անմիջապես հետո տվյալ անձը տեղափոխվել է հացադուլավորների համար առանձնացված վայր, նրան այցելել է բժիշկը, ներկայացրել հացադուլի հետևանքները:

«Նրան բազմիցս ընդունել են հիմնարկի պետը, հոգեբանն ու իրավաբանը»,- ասաց Քոչինյանը՝ հավելելով, որ Մհեր Եղիազարյանի մահից հետո դեպքի առնչությամբ լսել են ՔԿՀ բոլոր ծառայողներին և այն անձանց, ովքեր առնչություն են ունեցել Մհեր Եղիազարյանի հետ, իսկ քննչական մարմիններն անհրաժեշտ փորձաքննություն կատարում են։

ՄԻՊ ներկայացուցիչ Գոհար Սիմոնյանի խոսքով՝ Մհեր Եղիազարյանին այցելել են ՄԻՊ աշխատակիցները, ուսումնասիրել նրա պահման պայմանները, բժշկական փաստաթղթերը, առանձնազրույցներ են ունեցել նրա հետ։

«Հարցերի մի մասը, օրինակ՝ խցի ջեռուցման խնդիրը, տեղում լուծվել է, իսկ բարձրաձայնված մյուս հարցերի վերաբերյալ գրություններ են ուղարկվել համապատասխան մարմիններին, նշվել է, որ նա սիրտ-անոթային խնդիրներ ունի։ ՄԻՊ աշխատակիցները կապի մեջ են գտնվել Եղիազարյանի որդու և փաստաբանի հետ, պահանջել նրա՝ հաշմանդամության կարգը փաստող փաստաթուղթը»,- ասաց Գոհար Սիմոնյանը՝ նշելով, որ Մհեր Եղիազարյանին ՄԻՊ աշխատակիցներն այցելել են նաև հացադուլ հայտարարելուց հետո, իրենք ունեն բոլոր փաստաթղթերը, որոնք ներկայացվելու են վարույթն իրականացնող մարմնին:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանն էլ խոսեց ՔԿՀ-ների բժշկական բլոկում առկա խնդիրների մասին: «Նուբարաշենում բժիշկներն այնքան քիչ են, որ անգամ հերթապահություն չի լինում: Մինչդեռ նման հիմնարկը պետք է շուրջօրյա գրաֆիկով ունենա բուժաշխատողներ և մասնագետներ»,- ասաց Ռևազյանը:

Քննարկման մասնակիցներից «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանն էլ նկատեց, որ վերջին ժամանակաշրջանում չի հիշում դեպք, երբ 40 օրից ավելի հացադուլ արվի:

Փորձագետը հավելեց, որ պետությունը պետք է ամեն բան անի, որպեսզի քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքեր չլինեն:

 

Աղավնի Սուքիասյան