Առաջարկն ընդունել եմ. Վլադիմիր Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ ընդունել է ՀՀ վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը:

«Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում:

Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում:

Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար»,-  գրել է նա: