IDeA-ն ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ներդրումները մոբիլիզացնելու ուղիները

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը շարունակում է նպաստել Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) իրագործմանը։ Հունվարի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել IDeA հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ում Հայաստանի Մշտական Ներկայացուցչության համատեղ միջոցառումը՝ «Գաղափարներ ազդեցության համար․ Ներգրավել ներդրումներ Կայուն Զարգացման Նպատակների համար» խորագրով։

Միջոցառմանը ներկա են գտնվել ՄԱԿ-ի անդամ երկրների դեսպաններ, ՄԱԿ համակարգի ներկայացուցիչներ, հանրօգուտ ներդրողներ, սոցիալական ձեռներեցներ, սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանը և ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի (ECOSOC) նախագահ Ինգա Ռոնդա Քինգը։

Մհեր Մարգարյանը կարևորել է կայուն զարգացմանը միտված համագործակցության ծավալումը։ «Մենք հանձնառու ենք շարունակել աշխատել միասին՝ բոլոր գործընկերների հետ, ովքեր հավատարիմ են հանրօգուտ ազդեցության գաղափարներին, և այս համատեքստում, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել IDeA հիմնադրամին՝ ՄԱԿ նպատակներին հավատարմության և Կայուն Զարգացման Նպատակների իրագործմանն աջակցող նախագծերի համար»,- ասել է դեսպան Մարգարյանը։

Քննարկման առանցքում IDeA հիմնադրամի գործունեությունն էր և այն դերակատարությունը, որը հիմնադրամը, միավորելով ջանքերը գործընկերների հետ, կարող է ծավալել՝ ակտիվացնելու բիզնես լուծումներն ու նորարարությունները, որոնք կնպաստեն Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրականացմանը։ Անդրադարձ է կատարվել նաև այս գործընթացում հայկական սփյուռքի մասնակցության կարևորությանը։

«Սովորելով գործել միասին, հարթակների շուրջ համախմբել տարբեր գործընկերների, ինչպես IDeA-ն է, տարածել լուծումներ և ներգրավել խառը ֆինանսավորումը․ սրանք են 21-րդ դարում զարգացման ոլորտում հաջողության հասնելու նախապայմանները»,-քննարկմանն ասել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԶԾ ավագ խորհրդատու Պաոլո Գալլին։

IDeA հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն իր ելույթում խոսել է IDeA հիմնադրամի խարսխային ծրագրերի մասին՝ կարևորելով հայկական սփյուռքի մասնակցությանը ԿԶՆ-ների իրագործմանը։

«IDeA-ն որդեգրել է ամբողջական մոտեցում Հայաստանի բարեկեցությանն ու հայ ազգի ինքնության ամրապնդմանն ուղղված հավակնոտ ծրագրերի իրականացման համար։ Հիմնադրամի ղեկին կանգնած են հայկական սփյուռքի մի խումբ նվիրյալներ, ովքեր Հայաստան են բերում իրենց տաղանդն ու հարուստ փորձը»,- ասել է Նուբար Աֆեյանը։

IDeA-ն, Հայաստանի առաջընթացի համար հստակ ռազմավարական առաջնահերթություններ ունենալով, մշակել է զարգացման 10-ը մոդել, որից յուրաքանչյուրի հիմքում ընկած է խարսխային նախագիծ։

«IDeA-ի ծրագրերը երկարաժամկետ ազդեցություն են ունենում մարդկանց վրա․ մեր նախագծերի արդյունքում փոխվում է մարդկանց կյանքը»,- ասել է բարերար, սոցիալական ձեռներեց, IDeA հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ  Հայաստանի զարգացման համար IDeA-ն պատրաստ է աշխատել և լրացնել ջանքերը կառավարության, ՄԱԿ-ի և զարգացման գործընկերների հետ։ IDeA-ն արդեն իսկ 585 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել զարգացման մոդելներում՝ իրականացնելով երկարաժամկետ կայուն ծրագրեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել Հայաստանի առաջընթացի վրա։ Միջոցառմանը որպես IDeA-ի հաջողված ծրագիր ներկայացվել է «Տաթևի Վերածնունդը» և վերջին տարիներին ծրագրի արձանագրած հաջողությունները։