Հայկական բանակի ծնունդը նման է Վահագնի ծննդին. այն ծնվեց կրակից՝ անհրաժեշտաբար. Արմեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր բանակի ծնունդը պարզ չի եղել, կարծում եմ, այն նման է Վահագնի ծնունդին։ Հայկական բանակը ծնվեց երկունքի միջոցով, բարդ ու ծանր ժամանակներում ծնվեց կրակից՝ անհրաժեշտաբար։ Ինչպես Վահագնը, նա նույնպես պայքարեց հանուն ազատության, հայրենիքի և հաղթանակի»,- այսօր Բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ  մեր բանակը նվիրյալ կամավորի, պրոֆեսիոնալ զինվորի, շարքայինի ու  հրամանատարի ու պետական, քաղաքական գործչի, մտավորականի և աշխատավորի, հայաստանցու ու արցախցու և սփյուռքահայի համատեղ ջանքի, ոգու և կամքի արդյունք է։

Արմեն Սարգսյանի խոսքով՝ կարճ ժամանակում մեր բանակը դարձավ ամենակազմակերպված և ամենամարտունակ բանակն աշխարհում և մենք ունեցանք բազում և մեծ հաղթանակներ ու լեգենդար հերոսներ։

«Բանակն, իսկապես,  հասարակության հայելին է, և եթե հասարակության, պետության մեջ քայլեր են ձեռնարկվում բացասական երևույթների վերացման, դրանց բացառման համար, ապա, իհարկե, այն իր արտոցոլումը պետք է գտնի նախևառաջ բանակում։ Բանակը պետք է լինի անբիծ և անբասիր, իսկ բանակում ծառայելը՝ ոչ միայն պարտականություն, այլ նաև մեծ պատիվ է»,- ասաց նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան