Ես ուրախ կլինեի, որ «Իմ քայլը» դատապարտեր այդպիսի գործելակերպը․ Նարինե Դիլբարյանը՝ պարգևատրումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
Բոլորը

Լեզվաբան Նարինե Դիլբարյանի համար ցանկալի է, որ մեր բանակը ղեկավարի հաջող կառավարիչ, որը տիրապետում է և՛ ճգնաժամային կառավարման, և՛ կառավարման բոլոր տեսակի հմտություններին, իսկ այդ դեպքում, երբ փոխնախարարը, ինչպես նաև Գլխավոր շտաբի պետը, պրոֆեսիոնալ զինվորականներ են, նախարարը կարողանում է համակշռել շատ գործոններ։

«Օրինակ՝ Սամվել Բաբայանի մասին շատ պատմություններ եմ լսել, որ ինքը ռազմական կրթություն չուներ, ինքնուս էր, բայց, այսպես ձևակերպեմ, կան ինքնուս մարդիկ, որոնք կարող են լինել լավ ռազմագետներ և կառավարիչներ։ Մենք կարող ենք ասել, որ Տոնոյան Դավիթը հին համակարգից նոր համակարգ հաջողությամբ անցում կատարած դեմքերից է, սկզբում ավելի ակտիվ էր, հիշենք ռուսական ռազմական հենակետի վերաբերյալ նրա դիրքորոշումը, ըստ որի, այնտեղ ամեն ինչ քարի վրա գրված չէ, կան վիճահարույց խնդիրներ, և կարող ենք դրանք վերանայել, սակայն այսօր պարոն Տոնոյանը չի հայտնվում հանրային հարթակներում և կենտրոնացած է իր աշխատանքների վրա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նարինե Դիլբարյանը։

Ըստ լեզվաբանի՝ այսօր դժվար է արձանագրել, թե ինչ է փոխվել բանակում․ դրա վերաբերյալ, ըստ նրա, կա և՛ դրական տեղեկություն,  և՛ բազմաթիվ խնդրիների առկայության մասին վիճակագրություն։

«Սակայն պետք է արձանագրել, որ բանակում պրոֆեսիոնալների կուտակումը շատ ավելի բարձր է, քան մյուս նախարարություններում, և դա խանդավառող է»,- նկատեց Դիլբարյանը։

Ասուլիսի ընթացքում լեզվաբանն անդրադարձավ նաև վերջին շրջանում ամենաշատը քննարկվող թեմաներից մեկին՝ պետական գերատեսչություններում պարգևավճարների հարցին:

«Հետազոտությունները ցույց տվեցին, որ օրենքի խախտումներ են եղել․ կարծում եմ, որ այն մարզպետը, որը օրենքի խախտումով իրեն պարգևատրել է 104 տոկոսով, պետք է այդ ավելացված մասը վերադարձնի համայնքային բյուջե կամ այնտեղ, որտեղից վերցրել է։ Նույնը վերաբերում է նաև այն մարզպետներին, որոնք պարգևատրել են 2-3 ամսվա աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցներին․ այսինքն՝ այն բոլոր դեպքերը, որտեղ օրենքի խախտում է եղել, պետք է այդ գումարները վերադարձնել»,- ասաց լեզվաբանը՝ նշելով, որ եթե անգամ նշում են, որ պարգևատրվածները աշխատել են աշխատանքային ժամից ավելի, սական ո՛չ մարզերում, ո՛չ էլ օրինակ ՊԵԿ-ում մեծ հաջողություններ չեն արձանագրվել, որի համար կարելի էր մեկին պարգևատրել։

«Ես ուրախ կլինեի, որ «Իմ քայլը» դատապարտեր այդպիսի գործելակերպը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան