Դա պարտադիր պայման է. Վիտալի Բալասանյանը՝ Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության համաձայնագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության համաձայնագրի ստորագրումը պարտադիր պայման է համարում։

«Միանշանակ, դա պարտադիր պայման է: Քիչ առաջ մենք խոսում էինք, որ ամեն ինչ պետք է անել փաստաթղթերով։ Հայաստանի և Արցախի միջև պետք է լինի այդ փաստաթուղթը։ Ես կողմնակից եմ դրան, և այդ մասին ժամանակին առաջարկել ենք ներկա իշխանություններին, այդ աշխատանքները գործընթացի մեջ են։ Դրական պատասխան է տրվել,  և աշխատանքներ են տարվում այդ փաստաթղթի շուրջ»,- հունվարի 28-ին Եռաբլուրում անդրադառնալով ՀՅԴ-ի՝ սեղմ ժամկետում Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի ստորագրման մասին առաջարկին՝ ասաց Վիտալի Բալասանյանը։

Նա նշեց, որ այդ փաստաթուղթն անհրաժեշտ է նաև միջազգային իրավական դաշտում աշխատանքներ տանելու համար։

«Փաստաթուղթ պետք է լինի, որպեսզի մենք կարողանանք համապատասխան գործակցություն ծավալել զինված ուժերի, իրավապահ մարմինների, դատախազության, ԱԱԾ-ի և ոստիկանության միջև։ Այս ամեն ինչը պետք է կարգավորվի փաստաթղթով»,- ասաց Վիտալի Բալասանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան