2011-2017 թթ.-ին ՔԿՀ-ներում գրանցվել է մահվան 191 դեպք, այդ մարդկանց կյանքի իրավունքի խախտման համար պատասխանատվությունը դուք եք կրում, նախկիններ. իրավապաշտպան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՔԿՀ -ներում մահվան դեպքերին՝ ներկայացնելով մահացությունների  պատկերը 2011-2017թթ: Գրառման մեջ ասվում է.

«Ամեն մահվան դեպք ՀՀ քրեակատարողական հիմնարկներում մեր պարտությունն է և լրջագույն խնդիրը, քանի որ մենք ունենք կյանքի իրավունքի խախտման դեպք, այն կյանքի, որի համար պատասխանատու է պետությունը։ Ինչպես անցած տարիներին, այնպես էլ այժմ, ես նախանձախնդիր եմ մարու իրավունքների պաշտպանության ու խնդիրների բարձրաձայնման հարցում։ Բայց, չեմ հասկանում ՀՀԿ-ի ժամանակ պաշտոնավարած անձանց ակտիվությունն այս հարցում։ Խոսենք թվերով ու դիտարկենք տվյալները։

Այսպես․ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբն ուսումնասիրել է 2011-2017 թթ.-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի վիճակագրությունը: Ընդհանուր առմամբ 2011-2017 թթ.-ին քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահվան 191 դեպք: Այս 191 մարդկանց կյանքի իրավունքի խախտման համար պատասխանատվությունը դուք եք կրում, նախկիններ, ու լավ կլինի, որ մի հատ ձեր հիմնադրած համակարգի գնահատականը հնչեցնեիք։
Սա չեմ գրում, որ ասեմ ես լավն եմ, դուք՝ վատը, այլ որ լրջորեն մտահոգվեք ձեր արածների համար։
Ներկաներին էլ կոչ եմ անում կտրել այս իներցիան ու լրջագույն փոփոխություններ անել արդարադատության ոլորտում»։