Հայաստանը գների հեղափոխության է պատրաստվում, Փաշինյանն առաջարկում է վերանայել ԵՏՄ-ում էներգակիրների սակագները. «Կոմերսանտ»

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցն առաջին հայացքից Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական համաժողովից տունդարձի ճանապարհին մի փոքրիկ կանգառ էր թվում, սակայն Ռուսաստան նրա այցի նպատակը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում ելույթն էր. գրում է kommersant.ru-ն:

Ընթացիկ տարում ԵՏՄ անդամ ամենափոքր երկիրը՝ Հայաստանը, կառույցում առանցքային դերակատարում ունի:  Նախ Տիգրան Սարգսյանն է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը և երկրորդ՝ հունվարի 1-ից Երևանը ստանձնել է ԵՏՄ-ում նախագահությունը: Օգտվելով նման հարմար առիթից՝ Երևանը մտադիր է առաջ տանել իրեն ձեռնտու մի շարք նախաձեռնություններ: Դրանք երեկ Նիկոլ Փաշինյանը թվել է անդամ երկրների մյուս ղեկավարներին ուղղված իր ելույթում:

«Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը և էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը, ինչպես նաև դրանց տարանցիկ փոխադրմանը անդամ երկրների տարածքներով, այդ թվում՝ հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: Նա նաև կարևոր խնդիր էր համարել «միության ներսում վստահության մակարդակի ամրապնդումը»:

Նախորդ տարվա վերջին Փաշինյանը բանակցում էր Պուտինի հետ՝ գազի ավելի ձեռնտու սակագնի հասնելու համար, սակայն  Հայաստանի համար 2019 թվականի սկզբից գազը թանկացավ 10 տոկոսով. գործող 150 դոլարի փոխարեն կլինի 165 դոլար 1000 խմ համար։

Երեկ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր՝ չնայած  հայաստանցի սպառողների համար գազի սակագինը չի փոխվելու,  սակայն Հայաստանի համար կարևոր է այս հարցին երկարաժամկետ լուծում տալը: