Հեղափոխության օրերին Ավանի ծեծկռտուքի գործով հարցաքննված Սամվել Ղումաշյանը վերանշանակվել է թաղապետի տեղակալ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Հեղափոխության օրերին Ավան վարչական շրջանում ցույցերին մասնակցած քաղաքացիների վրա հարձակված և նրանց մեքենաները ջարդած աղմկահարույց միջադեպին ներկա Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկեր Սամվել Ղումաշյանը վերանշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
Ըստ մամուլի՝ Սամվել Ղումաշյանը ապրիլի 22-ին տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի պարագլուխներից է:
Հեղափոխության օրերին տեղի ունեցած միջադեպերին, այդ թվում՝ նաև վերոնշյալ միջադեպին վարչապետ ընտրվելուց հետո կառավարության նիստերից մեկի ընթացքում անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին հանձնարարելով արագ բացահայտել բողոքի ցույցերի օրերին քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողներին, ցուցարարների ավտոմեքենաները ջարդողներին:

Ավելի ուշ, ոստիկանությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ հրապարակելով ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց անվան և ազգանվան առաջին տառերը, որոնց թվում էր նաև Սամվել Ղումաշյանը:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը մեզ փոխանցեց, որ այդ գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի, իսկ Սամվել Ղումաշյանը հարցաքննվել է որպես վկա։
Ինչ վերաբերում է Ավանի թաղապետ Արա Դանիելյանից պարզաբանում ստանալու մեր փորձերի, թե որ արժանիքի համար է Սամվել Ղումաշյանը վերանշանակվել, ապա դրանք անցան ապարդյուն։

Շողիկ Գալստյան