Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում պարգևավճարների հարցով անհամաձայնություն կա. խմբակցության քարտուղարի պարզաբանումը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում տարաձայնություններ կան կապված պարգևավճար ստացած անձանց անունները հրապարակելու հետ: Factor.am-ի տեղեկություններով՝ խմբակցության որոշ անդամներ պնդում են, որ պարգևատրումների մասին տեղեկատվությունը պետք է հրապարակվի և հանրությանը դառնա հասանելի, մյուսները դեմ են հրապարակմանը:

Հիշեցնենք՝ Factor.am-ը գրել է, որ Երևանի քաղաքապետարանը 2018 թվականին 474 մլն դրամ կամ 974 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել պարգևատրումներին: Թե ովքեր են պարգևատրվածները քաղաքապետարանը գաղտնի է պահում: Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը պատրաստում է դատական հայց՝ ընդդեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեության՝ պահանջելով հրապարակել քաղաքապետարանի և համայնքապետարանների պարգևավճար ստացած երկու հազար աշխատակցի անունները:

«Իմ քայլը» խմբակցությունում առկա անհամաձայնությունների հետ կապված Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցից:
Մեր հարցին՝ խմբակցությունում կա՞ն տարաձայնություններ պարգևավճար ստացածների տվյալները հրապարակելու հետ կապված, Հասմիկ Խաչունցն ասաց՝ կան քննարկումներ։

«Մենք միշտ բոլոր հարցերը քննարկում ենք և կոնսենսուսային որոշումները հրապարակում ենք։ Բնականաբար յուրաքանչյուր անձ ունի իր կարծիքը, բայց խմբակցության դիրքորոշումը պետք է ֆիքսվի»,- նշեց «Իմ քայլ» խմբակցության քարտուղարը՝ հավելելով, որ առաջիկա օրերի ընթացքում դիրքորոշումը կհայտնեն:

Շողիկ Գալստյան